Իմ նպատակը միայն հայտնի դառնալը չէ, այլ սիրածս գործը ճիշտ կատարելն է. Սեդրակ Պապյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երիտասարդ երգիչ Սեդրակ Պապյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է երաժշտական արվեստն ընտրելու պատճառների և այս ասպարեզում իր սկզբունքների մասին:
-Սեդրակ, Ձեր մասին քիչ տեղեկություններ են հայտնի, ուստի կխնդրեմ պատմել, թե ինչպես որոշեցիք, որ հենց երգն է դառնալու Ձեր մասնագիտությունը:
-Ես սահմանամերձ Բերդ քաղաքից եմ, սակայն այժմ ապրում եմ Երևանում: Դեռ դպրոց չէի գնում, երբ 5 տարեկանից ծնողներս ինձ տարան երաժշտական դպրոց, որտեղ սկզբում սովորում էի փողային գործիքների բաժնում, բայց մշտապես դրան զուգահեռ երգել եմ: Արդեն 7-րդ դասարանում իմ մեջ հստակ հասկացել էի, որ պետք է շարունակեմ խորապես զբաղվել երաժշտությամբ և կոնկրետ երգով: Ու չնայած մասնագիտության ընտրության հարցում ծնողներս այնքան էլ համաձայն չէին, քանի որ ուզում էին, որպեսզի իրավաբանի կրթություն ստանամ, սակայն ես այդ հարցում համառ գտնվեցի և ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Ընթացքում հասցրեցի նաև ծառայել, և այժմ սովորում եմ «Ազգային երգեցողության» բաժնի մագիստրատուրայում:
-Հիմնականում ժողովրդական երգե՞ր եք երգում:
-Ոչ, երգում եմ տարբեր ժանրերում, սակայն որոշեցի, որ կրթությունս այդ ժանրի շրջանակներում պետք է լինի, քանի որ հայ երաժշտության հիմքը դա է, և բացի այդ ինքս էլ շատ եմ սիրում այդ ոճը: Ես ավելի շատ քաղաքային ֆոլկ ոճում եմ ինձ պատկերացնում, բայց ինձ փորձում եմ թե ժողովրդական, թե դասական, թե էստրադային ոճերում: Ինձ համար գլխավորն այն է, որ անկախ ժանրից, երգն ու երգեցողությունը միշտ պահեմ մաքուր ու բարձր մակարդակում:
Շարունակությունը՝ այստեղ: