Ադրբեջանի լրատվամիջոցները կոմունիստների ղեկավարին խուլերի միության նախագահի հետ են շփոթել
Международные новостиԱդրբեջանի Գլխավոր դատախազությունը հերքում է տեղեկությունն այն մասին, որ կալանավորված Մուսա Տուկանովը Ադրբեջանի Միացյալ կոմունիստական կուսակցության նախագահն է: Այս մասին haqqin.az-ին հայտնել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը:
Նրա խոսքով՝ քաղաքացիների դիմումների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակենրում, դատախազզությանն առընթեր կոռուպցիայի պայքարի դեմ գլխավոր վարչությունը որպես մեղադրյալ է ներգրավել «Ադրբեջանի խուլերի հասարակություն» հասարակական միության փոխնախագահ Մուսա Տուկանովին:
Դատարանի որոշմամբ՝ Տուկանովի հանդեպ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին Ադրբեջանի Միացյալ կոմունիստակիան կուսակցության նախագահ Մուսա Տուկանովի կալանավորման մասին: