Լավագույն սեքսի գաղտնիքը բացահայտված է
LifestyleԶույգերի սեռական կյանքն ու սեռական բավարարվածությունը բարելավելու համար անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն, գաղտնի ժամադրություններ, երեխաներից հեռու ժամանակի անցկացում:
Սակայն վերջերս կանադայի համալսարանի մասնագետները նոր տեսություն են առաջ քաշում և հետազոտության արդյունքերի համաձայն հայտնում են, որ զույգերն իրենց սեռական հարաբերություններից առավել բավարարված են լինում այն դեպքում, երբ տնային գործերը հավասարապես բաժանված են կնոջ և ամուսնու միջև։
Նշվում է, որ հետազոտությունն համար պահանջվել է 5 տարի ժամանակ, որին մասնակցել են 1338 գերմանացի զույգեր։ Այս հետազոտությունը, սակայն, հակասում է 2012թ․-ին ԱՄՆ-ում կատարված մի հետազոտության արդյունքերի, ըստ որի զույգերն առավել քիչ են սեռական հարաբերություն ունենում, երբ տղամարդդիկ կատարում են կանացի գործեր համարվող ընային աշխատանքներ։
Այս հակասությունը ևս իր բացատրությունն ունի. ըստ կանադացի գիտնականների, այս տարբերությունը բացատրվում է ԱՄՆ-ի և Գերմանիայի մշակութային տարբերություններով։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: