Մյանմայի ղեկավարն առաջին անգամ այցելել է ռոհինջա մահմեդականների բնակավայրը
Международные новостиՄյանմայի (Բիրմա) արտաքին գործերի նախարար և երկրի փաստացի ղեկավար Աուն Սան Սու Չժին առաջին անգամ այցելել է արևմտյան Ռաքհայն նահանգ, որտեղից ամիսներ առաջ արտագաղթել են հարյուր հազարավոր ռոհինջա մահմեդականներ: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Երկրի ղեկավարի ուղղաթիռը վայրէջք է կատարել նահանգի մայրաքաղաք Սիտուեում, սակայն Չժին նաև պատրաստվում է այցելել Մաունգդո բնակավայրը, որտեղից հազարավոր մահմեդականներ ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով արտագաղթել են հարևան Բանգլադեշ:
Սա քաղաքական գործչի առաջին այցն է այս տարածք ռոհինջա մահմեդականների զանգվածային գաղթից հետո, ավելին՝ Չժին այս տարածքներ չէր այցելել 2015 թվականի ընտրություններում հաղթանակ տանելուց ի վեր:
Օգոստոսի վերջին Մյանմայի կառավարական ուժերը Ռաքհայն նահանգում բնակվող ռոհինջա մահմեդականների մեջ եղած իսլամիստ գրոհայինների դեմ ուղղված ռազմական օպերացիա են սկսել:
Ռաքհայն նահանգում ռոհինջաների ու բուդդիզմ դավանող տեղացիների միջև կոնֆլիկտը շարունակվում է մի քանի տասնամյակ: