Պակիստանի նախկին վարչապետը վերադարձել է Իսլամաբադ՝ դատարան ներկայանալու
Международные новостиՊակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը հինգշաբթի վերադարձել է իր երկիր՝ հակակոռուպցիոն գործով դատարանի առջեւ կանգնելու համար, հայտնում է Dawn-ը։
Վարչապետը վերադարձել է Իսլամաբադ Լոնդոնից, որտեղ նա գտնվում էր լիմֆոմայի դեմ բուժում ստացող կնոջ հետ։ Pakistan International Airlines-ի օդանավը վայրէջք է կատարել Բենազիր Բհուտոյի անվան օդանավակայանում, քաղաքական գործչին դիմավորել են նրա կողմնակիցները։ Ավելի ուշ Շարիֆը պետք է ելույթ ունենա հանրահավաքի ժամանակ, իսկ ուրբաթ ներկա կլինի դատական նիստին։
Նշենք, որ անցյալ շաբաթ դատարանը նախկին վարչապետին կալանքի օրդեր էր տվել դատական նիստին չներկայանալու համար, սակայն լրատվամիջոցները հայտնում են, որ նրան ընդամենը դատարան ներկայանալու ծանուցում են հանձնելու։