Ադրբեջանում անցկացված հատուկ գործողության ընթացքում 2 մարդ է զոհվել, մեկը՝ վիրավորվել
Международные новостиԱդրբեջանի իրավապահ մարմիններն անցած գիշեր անցկացրած հատուկ գործողության ընթացքում հայտնաբերել են օրեր առաջ փախուստի դիմած բանտարկյալ Էթիբար Մամեդովին։ Ոստիկաններին զինված դիմադրություն ցույց տված Մամեդովը, որն առավել հայտնի է «Խոջա» մականվամբ, սպանվել է փոխհրաձգության ընթացքում:
Նրա հետ միասին սպանվել է նաև նրա կողքին գտնվող Իլգար Ազիմովը: Գործողության ընթացքում վիրավորվել է ևս մի մարդ՝ Անար Ասկերովը, նրա վիճակը գնահատվում է բավարար, գրում է ԱՊԱ գործակալությունը։
Նշենք, որ ոստիկանական գործողությունը տեղի է ունեցել Բաքվի Ղարադաղ թաղամասում: Մամեդովը փախուստի էր դիմել գնացքից, որով նրան մեկ այլ վայր էին տեղափոխում: