Ռեքս Թիլերսոնը հաջորդ շաբաթ Մյանմար կայցելի
Международные новостиՊետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հաջորդ շաբաթ կայցելի Մյանմար։ Տեղական իշխանությունների հետ բանակցությունների հիմնական թեման են դառնալու «ռոհինջա մուսուլմանների հետ կապված հումանիտար ճգնաժամը ու ԱՄՆ աջակցությունը Մյանմարի ժողովրդավարական անցմանը», հայտնել է Պետդեպարտամենտը։
Թիլերսոնի այցելությունը կկայանա նախագահ Դոնալդ Թրամփի ասիական շրջագայության շրջանակում, որը ծրագրված է նոյեմբերի 3-14-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբից Մյանմարում տեղի է ունենում բռնություն տեղի մուսուլմանների նկատմամբ։ Այդ ժամանակվանից ի վեր ավելի քան 600 000 ռոհինջա մուսուլմաններ ստիպված են եղել փախչել Բանգլադեշ։ ՄԱԿ-ում հայտնել են, որ այդ ռեպրեսիաները հավասարազոր են էթնիկ զտումներին։