Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում Մեյը մտահոգություն է հայտնել «ապօրինի բնակավայրերի» շուրջ
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտահոգություն է հայտնել «ապօրինի բնակավայրերի» կապակցությամբ իսրայելցի իր գործընկեր Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է Reuters-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խաղաղության հաստատման խոչընդոտների հաղթահարման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Մեյը մտահոգություն է հայտնել՝ կապված ապօրինի բնակավայրերի շինարարության հետ:
«Վարչապետները նաեւ քննարկել են այն փաստը, որ խաղաղության հաստատման համար բնակավայրերը միակ խոչընդոըը չեն եւ, որ Իսրայելի ժողովուրդը արժանի է ահաբեկչությն վտանգներից ազատ ապրելու» :