Միրգ, որը կօգնի ոչ միայն երիատասարդ տեսք ունենալ, այլ նաև ազատվել ճարպերից
LifestyleԱՄՆ Տեխասի համալսարանի գիտնականներին հաջողվել է պարզել, որ բոլորիս սիրելի հրաշագործ միրգը` խաղողը, ոչ միայն պահպանում է անոթների առողջությունը և օգնում է երիտասարդ մնալու հարցում, այլ նաև կանոնավոր օգտագործման դեպքում օրգանիզմին ազատում է ավելորդ կիլոգրամներից:
Ըստ բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքների՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու հարցում օգնում է խաղողի մեջ առկա ռեսվերատրոլը:
Վերջինս խթանում է մարմնի ճարպային բջիջների մեխանիզմների հաշվին գործող ադիպոնեկտին հորմոնի արտադրությունը: Դիետոլոգների հավաստմամբ` օրական 100 գրամ խաղողի օգտագործումը կարող է նվազագույնի հասցնել սխալ սնվելու արդյունքում առաջացած ճարպային հատվածները:
Բացի այդ՝ խաղողը օգնում է պահպանել երիտասարդությունը, ինչպես նաև բարելավում է գլխուղեղի աշխատանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: