Պուտինը ներողություն է խնդրել Թեհրանի բնակիչներից իր շարասյան պատճառով առաջացած խցանումների համար
Международные новостиՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի Իսլամական հանրապետությունում գտնվելու ընթացքում շնորհակալություն է հայտնել երկրի մայրաքաղաք Թեհրանի բնակիչներին համբերատարության համար, որը նրանք ցուցաբերել են այդ օրերին իր, Իրանի և Ադրբեջանի նախագահի մեքենաների շարասյուների տեղաշարժի ժամանակ:
Ինչպես գրում է newsru.com կայքը, Պուտինն առաջին անգամ է նման խոսքով դիմում օտարերկրյա քաղաքացիներին:
Պուտինը նաև իր գոհունակությունն է հայտնել Թեհրանում անցկացված ՌԴ – Իրան – Ադրբեջան եռակողմ հանդիպումների ընթացքում անցկացված քննարկումների վերաբերյալ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանի նախագահ Հասան Րոհանիին հրավերի, իսկ Թեհրանի բնակիչներին՝ համբերության համար, որը նրանք դրսևորեցին քաղաքով մեր մեքենաների շարասյուների երթևեկելու ընթացքում: Մենք տեսանք, թե որքան դժվար է դա: Բայց հուսամ, որ մեր աշխատանքն այս ընթացքում զուր չանցավ», - ասել է Պուտինը: