Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանային լարվածությունը խորացնելու մեջ
Международные новостиՀյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանային լարվածության խորացման մեջ՝ նշելով, որ ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչները անցել են Կորեական թերակղզու տարածքով, հաղորդում է «Սինխուա»-ն:
«Գուամայի Անդերսոն բազայում տեղակայված ամերիկյան Բ-1Բ ռազմավարական ռմբակոծիչները, մտել են Կորեայի հանրապետության օդային տարածք՝գլխավոր հյուսիսկորեական օբյեկտների վրա ռումբեր նետելու փորձերի մշակման համար»,- հաղորդում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ՝ «իրավիճակի լրջությունը» կայանում է նրանում, որ «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը շարունակում է մնալ Կորեական թերակղզու ջրերում՝ Կորեայի զորքերի հետ համատեղ ռազմածովային զորավարժույթունների ավարտից հետո:
Միեւնույն ժամանակ երկու այլ ավիկաիրներ՝ «Թեոդոր Ռուզվելտը» եւ«Նիմիցը» նույնպես գտնվում են ԱՄՆ 7-րդ նավատորմի գործողությունների շրջանում:
«Իրականությունը ակնհայտ ցույց էտալիս, որ ԱՄՆ-ն խորացնում է Կորեական թերակղզու իրավիճակը եւ ձգտում է միջուկային պատերազմ բորբոքել», - հաղորդում է գործակալությունը: