Միստր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը նշում են իրենց ամուսնության 2–ամյակը
LifestyleԱՄՆ–ում բնակություն հաստատած երգիչ Միստր X-ն ու երգահան-հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանը նշում են իրենց ամունության 2–ամյակը։
Երգիչն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել կնոջ հետ և շնորհավերել իրենց ամուսնության առթիվ։
5 տարի առաջ ծանոթացած ու կյանքն իրար կապած զույգն արդեն սպասում է իր առաջնեկին։ Արթուրն ու Սվետլանան արդեն պարզել են փոքրիկի սեռը, նրանք դուստր են ունենալու։
Փոքրիկը լույս աշխարհ կգա ձմռան վերջին` փետրվարին։ Զույգի ընտանիքում մանկան ճիչը շատ սպասված է։ Նրանք անհամբերությամբ սպասում են փոքրիկի ծննդին ու վայելում իրենց երջանկությունը;
