Բրիտանացի պատգամավորը ժամանակավորապես կուսակցությունից հեռացվել է ոտնձգության մեջ կասկածվելու պատճառով
Международные новостиՔաղաքական գործիչների շրջանում սեռական ոտնձգության դեմ ավելի արդյունավետ պայքարի համար բրիտանացի պահպանողականները մշակել են վարքի սեփական կոդեքս: Կուսակցության անդամությունից ժամանակավորապես զրկվել է պատգամավոր Չարլի Էլֆիկեն, հայտնում է DW-ն:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում սեռական ոտնձգությունների սկանդալը նոր շրջադարձեր է ստանում: Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են, որ պահպանողական պատգամավոր Չարլի Էլֆիկեն կուսակցության անդամությունից ժամանակավորապես զրկվել է «ծանր մեղադրանքների» պատճառով:
Գործը ոստիկանությանն է փոխանցվել, նշել են Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցությունից՝ մանրամասներ չհայտնելով: Ինքն Էլֆիկեն ցանկացած մեղք ժխտում է: «Կուսակցությունը լրատվամիջոցներին տեղեկացրել է մինչեւ ինձ անդամությունը կասեցնելու մասին հայտնելը: Ես չգիտեմ որոնք են պահանջները եւ ժխտում եմ, որ ինչ-որ բանում անվայելուչ վարք եմ թույլ տվել»,- նշել է նա Twitter-ում: