Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ այցելել է Փերլ Հարբորի ռազմական հուշահամալիր
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ասիայի մի շարք երկրներ շրջագայությունից առաջ կնոջ՝ Մալանյայի հետ այցելել է Փերլ Հարբոր նավահանգստի ռազմական հուշահամալիր, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները:
«Շնորհակալություն եմ հայտնում մեր ականավոր զինվորականներին, վետերաններին եւ ԱՄՆ ԶՈւ Խաղաղօվկիանոսյան հրամանատարությանը: Հիշում ենք Փերլ Հարբորը: Հիշում ենք USS Arizona նավը: Օր, որը ես եբեք չեմ մոռանա»,- իր «Թվիթերում» նշել է Թրամփը:
ԱՄՆ նախագահն ու նրա կինը հուշահամալիրին դրել են սպիտակ հասմիկներից կազմած ծաղկեպսակ, ինչպես նաեւ ջուրն են նետել թերթիկներ ի հիշատակ զոհված նավաստիների:
Դրանից բացի, Թրամփը հանդիպում է ունեցել Խաղաօվկիանոսյան ամերիկյան հրամանատարության հետ: Փերլ Հարբոր այցից առաջ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ «այդ մասին կարդացել է, խոսել, լսել, ուսումնասիրել, բայց երբեք չի տեսել»:
ԱՄՆ նախագահը Հավայիում կանգառ է կատարել Ասիայի երկրներ՝ ներառյալ Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան, Վիետնամ եւ Ֆիլիպիններ գրեթե երկշաբաթյա շրջագայությունից առաջ: