Դամասկոսում գնդակոծության հետեւանքով 2 խաղաղ բնակիչ է զոհվել
Международные новостиԴամասկոսի ոստիկանական վարչությունում աղբյուրը հայտնել է, որ մայրաքաղաքի Ալ Աբասինի թաղամասի ահաբեկչական գնդակոծության հետեւանքով 2 խաղաղ բնակիչ է զոհվել, եւս մի քանիսը վիրավորվել են: Աս մասին հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:
Աղբյուրի խոսքով՝ Արեւելյան Գուտայից բանդիտական կազմավորումները հուշագիրը դարձյալ խախտել են դեէսկալացիայի գոտում եւ գնդակոծել են Դամասկոսի բնակելի թաղամասը:
Դրանից բացի, պատճառվել է նյութական վնաս: