ՏԻՄ ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 40.82 %-ը
ПолитикаՀայաստանի 69 համայնքներում նոյեմբերի 5-ին ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 198 412 է կամ 40.82 %: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Խոշոր համայնքներից Արտաշատում քվեարկությանը մասնակցել է 21 600 հազար ընտրողների 16.33%-ը, Արարատ քաղաքում՝ 13 326 ընտրողների 25.20%-ը, Ապարանում՝ 18 105 ընտրողների 50.92%-ը, Ալավերդիում՝ 19 412 ընտրողների 35.43%-ը, Ստեփանավանում՝ 15 162 ընտրողների 27.87%-ը, Եղվարդում՝ 19 090 ընտրողների 37.21%-ը, Չարենցավանում՝ 29 833 ընտրողների 38.90%-ը, Գորիսում՝ 22 148 ընտրողների 49.60%-ը, Սիսիանում՝ 23 213 ընտրողների 45.35%-ը, Կապանում՝ 35 024 ընտրողների 43.94%-ը և Բերդում՝ 25 072 ընտրողների 46.37%-ը։