Սիրիացի զինվորականները քիմիական նյութերով լի ականապատ մեքենա են հայտնաբերել Դեր Զորում
Международные новостиՍիրիացի զինվորականները Դեր Զոր քաղաքում պայթուցիկներով լի մեքենա են հայտնաբերել, որում նաև քիմիական նյութերով համալրված ռազմամթերք է գտնվել:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ռազմամթերքի վրա նշագրում է եղել, որը մատնացույց է անում, որ դրանում պարունակվող քիմիական տարրերը կարելի է օգտագործել միայն լաբորատորիաներում:
Այդ նույն թաղամասում զինվորականները զենք ու զինամթերքով լի երկու պահեստ են գտել, որտեղ մեծ քանակությամբ ամերիկյան արտադրության М-16 ավտոմատ է պահվել, ինչպես նաև դիպուկահարի հրացաններ, տարբեր տրամաչափի հրետանային սարքավորումներ: Մեկ այլ պահեստում հայտնաբերված իրերի թվում են անօդաչուներ, լրտեսման միջոցներ, տանկի և գնդացիրի համար նախատեսված արկեր:
Զինվորականների մեկ այլ խումբ «Իսլամական պետությունից» ազատագրված շրջաններից վեց տանկ է դուրս բերել, ինչպես նաև մեծ թվով հրետանային սարքավորումներ: