Թրամփ. ԿԺԴՀ-ն ԱՄՆ դեմ միջուկային զենք չի կիրառի
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն չէ, որ ԿԺԴՀ իշխանությունները ԱՄՆ դեմ հարձակման դեպքում միջուկային զենք կարող են կիրառել: Այս մասին նա ասել է ABC-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է նոյեմբերի 5-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լրագրողը հարցրել է Թրամփին՝ համաձայն է արդյոք նա ամերիկացիների 50 տոկոսի հետ, որոնք, ըստ վերջին հարցումների, հավատում են, որ Փհենյանը Միացյալ Նահանգների վրա հարձակման փորձի ժամանակ միջուկային զենք կօգտագործի:
«Ցավալի է, որ նրանք այդքան շատ են: Ոչ, ես բացարձակ համաձայն չեմ», - ասել է նա:
«Տեսնենք, ինչ կլինի: Ես վստահ եմ, որ Չինաստանը, ուր ես շատ շուտով կուղեւորվեմ եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը աշխատում են այդ հարցի վրա», - ասել է նա:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «կլուծի Հյուսիսային Կորեայի խնդիրը եւ սա շատ մեծ խնդիր է»: