Ինձ ու աղջկաս խոստացել էի, որ նրա ամուսնությունից հետո կմտածեմ նաեւ իմ անձնական կյանքի մասին. Դինա Ակոպովնա
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այսօր հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի տարեդարձն է: Իր տարիքը նշել չսիրող հաղորդավարուհին Life.panorama.am-ի հետ խոսել է տարիքային առավելությունների ու առանձնահատկությունների, ինչպես նաեւ տատիկ դառնալու ցանկության մասին:
Դինա Ակոպովնան խոստովանում է. «Հոգով 25 տարեկան եմ, բնավորությամբ՝ 35, իսկ տեսակով թող ասեն ինձ շրջապատող մարդիկ»:
Նրա խոսքով՝ տարիքի հետ խորիմաստ է դարձել, բայց նաեւ ավելի բծախնդիր:
«Նկատել եմ, որ գնալով ավելի զգայուն եմ դառնում, հիմա առավել լացկան եմ, վիրավորվող, բայց նաեւ ավելի ուժեղ»,- ընդգծեց հաղորդավարուհին:
Շատերի նման՝ Դինան էլ մտածում է ժամանակը հետ տալու մասին.
«Կցանկանայի հետ տալ ժամանակը, որպեսզի թույլ տվածս սխալներն ուղղեի: Եթե այս կերպ մտածեի 20 տարեկանում, շատ բաներ չէի անի»,- նկատեց նա:
Շարունակությունը՝ այստեղ: