Իրաքի կառավարությունը Իրաքի Քուրդիստանից պահանջել է հստակ հայտարարություն անել
Международные новостиԻրաքի կառավարությունը Իրաքի Քուրդիստանից պահանջել է հստակ հայտարարություն անել, որ այն չի առանձնանալու կամ պետությունից անկախություն չի պահանջելու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դաշնային դատարանի որոշման հիման վրա մենք պահանջում ենք, որ տարածաշրջանը հստակ հայտարարի, որ չի առանձնանալու կամ Իրաքից անկախություն չի պահանջելու», - նշվում է կառավարության հայտարարության մեջ:
Իրաքի Քուրդիստան ինքնավար շրջանը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե էր անցկացրել, որին մասնակիցների 93 տոկոսը անկախության օգտին էր քվեարկել:
Բաղդադը հանրաքվեի անցկացման թույլտվություն չէր տվել եւ չէր ճանաչել դրա արդյունքերը: