Կանադայում հրաձգության հետեւանքով ոստիկան է զոհվել
Международные новостиԿանադայի հարավ-արեւմուտքում ոստիկանը զոհվել է հրաձգության հետեւանքով, հայտնում է CBC-ն:
Տեղական ոստիկանության պետի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի Աբոտսֆորդ քաղաքի առեւտրի կենտրոնի կայանատեղիում: Չարագործը, հավանաբար, ցանկացել է մեքենա առեւանգել, սակայն ականատեսներն այս մասին հայտնել են ոստիկաններին: Կարգի պահապանները շուտով դեպքի վայր են եկել:
Կասկածյալի հետ սկսված փոխհրաձգության հետեւանքով ոստիկաններից մեկը զոհվել է: Ուրիշ տուժածներ չկան:
Կասկածյալին ձերբակալել են, նրա անձը պարզվել է՝ 60-ամյա տղամարդ է հարեւան Ալբերտ նահանգից: