Ուկրաինայի դատախազությունը բողոքարկել է Ավակովի որդուն կալանավորելու դատարանի մերժման որոշումը
Международные новостиՈւկրաինայի Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (ՄՀԿԴ) բողոքարկել է դատարանի մերժման որոշումը Ալեքսանդր Աբվակովին եւ ՆԳ նախկին փոխնախարար Սերգեյ Չեբոտարին կալանավորելու մասին, հայտնում է Украинские новости-ն:
Նոյեմբերի 6-ին ՄՀԿԴ-ն Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել Կիեւի Սոլոմենսկու շրջանային դատարանի որոշումների դեմ՝ այսպես կոչված, «պայուսակների գործով» քրեական վարույթում գործով կասկածվողների նկատմամբ որպես խափանման միջոց անձնական պատասխանատվությամբ հանձնելու մասին:
ՄՀԿԴ-ն անձնական պատասխանատվությունը չափից ավելի մեղմ միջոց է համարում, որը չի համապատասխանում քրեական հանցագործության ծանրությանը եւ գոյություն ունեցող ռիսկերին:
Դատախազները կպնդեն որպես խափանման միջոց ընտրել կալանքը:
Ավելի վաղ Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոն հրապարակել էր «Ավակովի պայուսակների» գնման մեխանիզմը: Բյուրոյի ղեկավար Արտեմ Սիտնիկը Գերագույն ռադայի կոռուպցիայի կանխման եւ հակազդման հարցերով կոմիտեի նիստի ժամանակ ՆԳՆ համար պայուսակների գնման սխեմայի մանրամասներ էր հայտնել, որով պետությանը պատճառվել էր 14,5 մլն գրիվնայի վնաս:
Ալեքսանդր Ավակովը ձերբակալվել է հոկտեմբերի 31-ին: Քննչական գործողությունները տեղի են ունեցել, այսպես կոչված, «ճամփորդական պայուսակների» գործի հետաքննության շրջանակներում:
2016 թվականի հունվարին հրապարակվել էր տեսանյութ, որտեղ Ավակով կրտսերին նման մի տղամարդ ՆԳՆ նախկին ղեկավար Սերգեյ Չեբոտարի նման մարդու հետ բանակցում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության համար պայուսակների ձեռքբերումն իրականցնելու համար:
Պայուսակներն իսկապես ձեռք էին բերվել, սակայն դրանց գինը շուկայական գնից 6 անգամ բարձր է եղել:
Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը գործի բոլոր մասնակիցների համար գրավ վճարելու իրավունքով կալանք կխնդրի: