Քաբուլում Shamshad հեռուստակայանի վրա հարձակումը դադարեցվել է
Международные новостиԱֆղանստանի մայրաքաղաքում Shamshad հեռուստակայանի վրա հարձակումը դադարեցվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով 1TV հեռուստաալիքը։
Երեքշաբթի առավոտյան հաղորդում էր ստացվել, որ Քաբուլում պայթյուն է հնչել, որին կրակոցներ են հաջորդել։ Հեռուստակայանի աշխատակից Հաշմաթ Ստանիկզայը հայտնել է, որ տեսել է, թե ինչպես են իր գործընկերներից մի քանիսը վիրավորվել կամ զոհվել։ Նրա խոսքով՝ Հեռուստակայանի շենք է մտել 2-3 գրոհային։
Գրոհի ժամանակ Shamshad TV–ն դադարեցրել էր հեռարձակումը, բայց հիմա այն վերականգնվել է։
Հայտնի է, որ կա առնվազն 1 զոհ։ Տեղեկություններ են ստացվում 20 վիրավորի մասին։ Հարձակումից տուժել է նաեւ Shamshad TV–ի գլխավոր խմբագիր Աբեդ Էհասասը։ Նա Tolo հեռուստաալիքին հայտնել է, որ գրոհայինները կրակում էին բոլորի վրա, ում տեսնում էին։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել են ԻՊ գրոհայինները։