Ջասթին Բիբիերը ցանկանում է ամուսնանալ Սելենա Գոմեսի հետ
LifestyleԱյժմ արդեն, երբ Ջասթին Բիբիերն ու Սելենա Գոմեսը կրկին միասին են, նրանց երկրպագուները և ոչ միայն, փորձում են հասկանալ ու կռահել, թե ինչպիսի շարո(նակություն կունենան նրանց հարաբերությունները՝ հաշվի առնելով նախկինում զույգի բաժանումները:
«Երկուսն էլ՝ Ջասթին ու Սելենան, ավելի են մեծացել, ավելի իմաստուն են դարձել ու այս անգամ Ջասթինի մտադրությունները շատ լուրջ են»,-այս մասին HollywoodLife.com-ին ասել է զույգին մտերիմ աղբյուրը:
Աղբյուրը նշել է, որ այժմ Ջասթինն զգում է, որ պատրաստ է ամուսնանալ ու սա Սելենայի հետ միանալու կարևոր գործոններից է:
«Ջասթինը կարծում է, որ Սելենան հիանալի մայր կլինի ու նա միակ կինն է, ում հետ Ջասթինը կարծում է, որ կարող է անցկացնել իր ողջ կյանքը»,-ասել է աղբյուրը: