Շոտլանդիայի խորհրդարանից մարդկանց շտապ տարհանել են
Международные новостиՇոտլանդիայի խորհրդարանի անդամները շտապ տարհանվել են շենքից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Շոտլանդիայի ոստիկանությանը:
«Էդինբուրգի ոստիկանությունն արձագանքել է Շոտլանդիայի խորհրդարանում սպառնալիքին... կասկածելի փաթեթ հայտնաբերելուց հետո», - հայտնել է ոստիկանությունը:
Նշվում է, որ շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են, ոստիկանությունը շարունակում է աշխատել տեղում:
Ինչպես նշել է BBC-ի թղթակիցը, խորհրդարանականներից մեկին սպիտակ փոշիով փաթեթ են ուղարկել: