Հայկոյի վիկիպեդիայում նրա ամուսինը Անահիտ Սիմոնյանն է, իսկ պաշտոնական կայքով հեծանիվներ են գովազդում (լուսանկարներ)
LifestyleՏարկետման իրավունքի շուրջ բարձրացված աղմուկի հետ կապված փորձում էի նյութ պատրաստել հայ հայտնիների մասին, ովքեր ծառայել են բանակում։ Նպատակիս հասնելու համար ստուգում էի երգիչ տղաների վիկիպեդիաները՝ փորձելով որևէ տեղեկատվություն ստանալ։ Գրեթե բոլորի մոտ նշված է միայն իրենց կյանքի հաղթանակների ու պարգևների մասին տեղեկատվություն ու նշված չէ նրանց ծառայել կամ չծառայելու մասին տեղեկատվությունը։
Հերթական փորձս երգիչ Հայկոյի վիկիպեդիայի պաշտոնական էջի մուտք գործելն էր։ Այնտեղ նույնպես տեղեկատվություն չստացա ու փորձեցի հենց այդ էջից մուտք գործել Հայկոյի պաշտոնական կայքը։ Մինչ մուտք գործելը նկատեցի, որ Հայկոյի ամուսին նշված է Անահիտ Սիմոնյանը։

Երբ տեսա, որ Հայկոյի ամուսինը Անահիտ Սիմոնյանն է, փորձեցի Անահիտ Սիմոնյանի էջում նայել, թե ինչ է կատարվում։ Շատ լավ էր. Անահիտ Սիիմոնյանի ամուսինն էլ էր Հայկոն։ Կարճ ասած ստացվում է /ըստ պաշտոնական տեղեկատվության/ Հայկոյի ամուսինը Անահիտ Սիմոնյանն է, իսկ Անահիտ Սիմոնյանի ամուսինը Հայկոն։
Այս շոկը հաղթահարելուց հետո, մտա Հայկոյի պաշտոնական կայք /որը նշված է վիկիպեդիայում/ ։ Ահա արդյունքը։

Սեղմեցի Hayk.ST-ի վրա ինչ որ բան գտնելու ակընկալիքով և նորից....

Կարճ ասած երգիչ Հայկոն կարիք ունի մաքրություն անել իր անվան հետ կապված ինտերնետային խառնաշփոթից, թե չէ այ սենց խայտառակ բաներ են տեղի ունենում։
Հեղինակ՝ ԿռիԾիկ /Boomnews.am/
Չմոռանալով, որ Հայկոն մի քանի հզոր երգերի հեղինակ է, եկեք նյութը ավարտեք նրա գհեղեցիկ երգրերից մեկով։