Եվրոպական խորհրդարանը ԵՄ քաղաքացիների իրավունքների մասին Լոնդոնի նոր առաջարկը մերժել է
Международные новостиԵվրոպական խորհրդարանը brexit-ից հետո Մեծ Բրիտանիայում ապրող քաղաքացիների իրավունքների մասին Լոնդոնի նոր առաջարկը մերժել է, հաղորդում է Independentը:
Բրիտանական կառավարությունը նախօրեին հրապարակել է տեխնիկական փաստաթուղթ, որը ներկայացրել է ԵՄ քաղաքացիների համար երկամյա արտոնյալ ժամկետի մանրամասները: Ըստ փաստաթղթի՝ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից հեռանալուց հետո բնակիչները բնակություն հաստատելու իրավունքի համար են դիմելու:
Սակայն, Եվրոպական խորհրդարանում brexit-ի հարցերով միջխորհրդարանական հսկող խումբը հայտարարել է, որ «հիմնական խնդիրները» դեռ լուծված չեն: Brexit-ի հարցերով համակարգող Գայ Վերհոֆստադտը բրիտանական առաջարկն «անհամապատասխան» է անվանել :
«Բրիտանիայում ԵՄ քաղաքացիներին եւ ԵՄ-ում Բրիտանիային ասել են, որ brexit-ը ոչինչ չի փոխելու: Այն փաստը, որ Բրիտանիայի կառավարությունը իրենց կյանքի մասին պատմող 25 պարբերության կարիքն ունի, ապացուցում է որ այս պնդումներն իրականությանը չեն համապատասխանում», - ասել է նա: