Նոյեմբերի 5-ին կայացավ իմ ու Էմմայի պսակադրությունը. Արտյոմ Հակոբյանն առաջին անգամ խոսում է իր ամուսնության մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«3off» ժամանցային շոուի հաղորդավար Արտյոմ Հակոբյանը ամուսնացել է: Այս մասին հաղորդավարը ակնարկել է իր Instagram-ի էջում, որտեղ նա Թբիլիսիում արված լուսանկարներ է հրապարակել եւ նշել «կին», «մենք ճանապարհորդում ենք», «Թբիլիսի», «ռելաքս» հեշթեգները: Թեեւ վերջին շրջանում Արտյոմ Հակոբյանը խուսափում է անձնական կյանքի մասին տեղեկություններ հայտնել, սակայն Life.panorama.am-ին հաղորդավարը հաստատեց, որ ամուսնացել է:

«Այո, ես ամուսնացել եմ եւ կնոջս հետ մեկնել էինք Թբիլիսի՝ հանգստանալու: Չեմ սիրում մանրամասն խոսել անձնական կյանքիս մասին, չեմ ուզում այդ հարցերի շուրջ մեծ աղմուկ բարձրանա: Էմմայի հետ առաջի նկարը չէ, որ հրապարակել եմ, մենք արդեն երեք տարի է, ինչ միասին ենք, իսկ նոյեմբերի 5-ին կայացավ իմ ու Էմմայի պսակադրությունը: Միայն եկեղեցիում կատարվեց խորհրդանշական արարողությունն ու վերջ»,- նշեց Արտյոմը:
Շարունակությունը՝ այստեղ: