Ի՞նչ է փոխվել Անատի Սաքանյանի հանրային կյանքում ամուսնալուծությունից հետո (լուսանկարներ)
LifestyleՎերջերս ամենաքննարկված աստղային բաժանություններից է Անատիի և իր ամուսնու ամուսնալուծությունը։ Նրանց ամուսնալուծության մասին լուրերը շատ արագ տարածում գտան, բայց Անատին մինչև վերջ հերքում էր, մինչև այն պահը, երբ ամուսինը պաշտոնապես հաստատեց ամուսնալուծության մասին լուրերը։
Ինչ փոփոխություններ կրեց սիրված դերասանուհու հանրային կյանքը ամուսնալուծությունից հետո։ Boomnews-ը հետևել է Անատիի կյանքին ու սոցցանցերի էջերին և գրանցել հետևյալ արդյունքները։

Նա մի որոշ ժամանակ հեռացավ սոցցանցերից։ Նկարներ չէր հրապարակում, հարցազրույցներ գրեթե չէր տալիս։ Որոշակի ժամանակ անց Անատին իր ինստագրամյան էջում հրապարակեց մի լուսանկար, որտեղ նա ծաղիկներով էր։ Լուսանկարը, իհարկե, քննարկման շատ առիթներ տվեց։

Այնուհետ Անատին փորձեց մի փոքր հանգստանալ, իսկ հանգստի համար նա ընտրեց իր ամենամոտ ընկերուհու՝ թուրք ամուսին ունեցող՝ դերասանուհի Մարիամ Մելիքյանի ճանապարհը. Այցելեց Թուրքիա։

Իսկ վերջերս Անատին ներկա էր գտնվել «Կասկածելի երեկո» հաղորդմանը և շատ բարձր տրամադրությամբ էր ողջ հաղորդման ընթացքում:

Կարելի է եզրակացնել, որ Անատին արդեն նոր կյանք է սկսում և շուտով նրան կտեսնենք հեռուստաէկրաններին։