Ճապոնիայի նախարար․ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունը անհրաժեշտ է շարունակել
Международные новостиԱՄՆ-ի հեռացումից հետո Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության ճակատագի մասին բանակցություններին մասնակցող տասնմեկ երկրներ կարողացել են հաղթահարել տարաձայնությունները ու պայմանավորվել հետագա համատեղ աշխատանքի մասին։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի ու արդյունաբերության նախարար Տոսիմիցու Մետէգին, որը բանակցությունների ժամանակ կատարում էր համանախագահի գործառույթները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հայտնել էին, որ մասնակից երկրներից մեկը՝ Կանադան, համաձայն չէ բանակցությունների ժամանակ կազմված փաստաթղթերի որոշ կետերի հետ։
«Ամփոփելով բանակցությունների արդյունքները, ես ուրախ եմ հայտնել, որ Խաղաղօվկիանոսյան գործընկերության մասին բանակցություններին մասնակցող բոլոր 11 երկրները հանգել են համաձայնության, որ պետք է շարունակել աշխատանքները»,- ասել է նախարարը։
«Գլխավորը, ինչին մենք բոլորս համաձայն ենք, այն է, որ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունը պետք է իրականություն դառնա»,- շարունակել է նա ու հավելել, որ հետագայում այդ գործընկերության մասնակիցների թիվը կարող է ավելանալ։