Կիվին օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղածին բջիջներից
LifestyleԿիվիի օգտակար հատկությունները բազմազան են: Բանն այն է, որ պտուղը պարունակում է վիտամին A, C, և E:
E և C վիտամիններ արգելափակում են ազատ ռադիկալների ներթափանցումը մարդու օրգանիզմ՝ այսպիսով կանխելով սիրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի առաջացումը:
Կիվին պարունակում է այլ օգտակար նյութեր ևս, որոնք նպաստավոր ազդեցություն են ունենում շաքարախտով, հաստ աղիքի քաղցկեղով տառապողների վրա, այդ պատճառով էլ բժիշկները նրանց խորհուրդ են տալիս որքան հնարավոր է՝ շատ ուտել այս հրաշալի պտղից: