«Միսս ԱՊՀ» դառնալուց հետո որոշ բաներ պետք է փոխվեին իմ կյանքում. Շուշան Երիցյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը: Մեզ հետ զրույցում Շուշանը նշեց, որ վերջերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ մասնակցել է կայացած նորաձեւության շաբաթին:
«Քանի որ «Միսս ԱՊՀ» տիտղոսն ինձ թույլ է տալիս մասնակցել ԱՊՀ-ի տարածքում գործող տարբեր նորաձեւության ցուցադրությունների, իմ` Մոսկվայի պրոդյուսերը կազմակերպեց, որպեսզի մասնակցեմ նաեւ այնտեղ անցկացվող նորաձեւության շաբաթին: Սակայն ժամանակը քիչ էր, ու ստիպված եղա քայլել միայն դիզայներ Սաբինա Մակի ցուցադրությանը: Ընդամենը մի քանի օր մնացինք այնտեղ ու անմիջապես վերադարձանք, քանի որ այստեղ եւս շատ աշխատանքներ ունեի»,- պատմեց Շուշանը:
«Միսս ԱՊՀ» տիտղոսը մոդելին հնարավորություն է տալիս ավելի ակտիվ զբաղվել մոդելային կարիերայով: Նույն նպատակով Շուշան Երիցյանը ընկերուհու` Տաթեւ Սարգսյանի հետ միասին այս շաբաթ պատրաստվում է մեկնել Սինգապուր:
«Չեմ կոնկրետացնի, թե ինչ նպատակով եմ մեկնում Սինգապուր: Այնտեղ առաջարկներ ունեմ, բայց մինչեւ ամեն ինչ չհաստատվի, կխուսափեմ խոսել դրանց մասին: Ամեն դեպքում, եթե անգամ գործնական հարցերս չկարգավորեմ, ապա հաստատ Տաթեւի հետ միասին մի լավ կհանգստանանք ու կվայելենք արեւը»,- հավելեց նա:
Շարունակությունը՝ այստեղ: