Տարիներ առաջ մի աղջկա էի սիրում, բայց հեռավորությունը մեզ բաժանեց. Հրանտոն իր պատմության մասին նոր տեսահոլովակ է ներկայացրել
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ամերիկաբնակ երգիչ Հրանտոն մի քանի ամիս Երեւանում մնալուց հետո արդեն վերադարձել է ԱՄՆ, սակայն երիտասարդ երգիչը շարունակում է ակտիվ գործել, եւ նոյեմբերի 11-ին իր իսկ ծննդյան օրը նոր տեսահոլովակ է թողարկել, որի մանրամասների մասին երգիչը պատմել է Life.panorama.am-ին:
««Չես գտնի» երգն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իմ կյանքի մի պատմության մասին է: Անկեղծ ասաց, ես չէի ցանկանում հիշել այդ պատմությունը, բայց քանի որ արդեն այս աշխատանքը կա, մի փոքր մանրամասներ կհայտնեմ: Տարիներ առաջ մի աղջկա էի սիրում, բայց երեւի հեռավորությունը մեզ բաժանեց, իսկ ավելի ուշ իմացա, որ նա նշանադրվել է եւ իր ընտանիքն է կազմում: Այս երգի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ եկա Երեւան եւ շատ պատահական տեսա նրան սրճարաններից մեկում: Այդ պահին աննկարագրելի զգացողություններ ունեցա: Նորից վերապրեցի տարիներ առաջվանը: Նրա աչքերում թախիծ զգացի, բայց հույսով եմ, որ նա իրականում երջանիկ է: Մի խոսքով անցած ապրումները կրկին զգալուց հետո, որոշեցի դիմել Լիանա Թորոսյանին ու խնդրեցի, որ իմ պատմությունը երգի վերածի: Արդյունքում ստեղծվեց մի երգ, որն ամբողջովին իմ սրտով էր, այն իսկապես նկարագրում է իմ կյանքը»,- պատմեց Հրանտոն:
Շարունակությունը՝ այստեղ: