Դավիթ Սեխպեյան. «Երեխայի ծննդից հետո ես ու կինս ավելի ենք կապվել»
LifestyleTert.am Life–ը գրում է.
Դերասան Դավիթ Սեխպեյանը տարիներ առաջ կնոջ հետ տեղափոխվեց ԱՄՆ։ Tert.am Life–ը նրա հետ զրուցել է ինչպես գործունեության, հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելու փորձերի, ամերիկյան կյանքին հարմարվելու, այնպես էլ այս տարի լույս աշխար եկած դստեր` Օլիվիա Լիվիի մասին։
Դավիթը գործընկերների հետ շուտով նոր ներկայացում կհանձնի ամերիկաբնակ հայ հանդիսատեսի դատին։ «Այն մարդու և փողի փոխհարաբերությունների մասին է։ Փողի պատճառով ջրի երես են դուրս գալիս մարդկային թուլությունները։ Հետաքրքիր, թեթև ներկայացում է, որն ունի իր խորությունը։ Գրեթե, ավարտել ենք։ Իմ կերպարը հիմար անձնավորություն է, որը խելացի մարդու ձեռքին վտանգավոր գործիք կարող է լինել»,– պատմեց դերասանը։
Շարունակությունը՝ այստեղ: