Մեկդ Արփի Գաբրիելյանին ասեք, որ արտիստը տոնածառից պետք է տարբերվի (լուսանկարներ)
LifestyleԱյն, որ ցանկացած աղջիկ, ցանկացած միջավայրում ցանկանում է աչքի ընկնել՝ փաստ է։
Այն, որ մեր հայ հայտնիներն էլ նույնպիսի աղջիկների շարքին են դասվում, նույնպես անհերքելի փաստ է։
Բայց կան աստղեր, որ երբեմն ուղղակի չափն անցնում են։
Այս լուսանկարը այսօր հրապարակել է Արփի Գաբրիելյանը։ Ամերիկայի համերգային շրջագայությունների ժամակակ դերասանուհու կրած հագուստն է։
Գեղեցիկ է չէ՞՝ պայծառ, փայլփյուն, միանգամից ուշադրություն գրավող, ինչպես տոնածառ։

Ու Արփիի միայն այս զգեստը չէ, որ միանգամից ուշադրություն է գրավում։
Նրա վերջին շրջանի բոլոր բեմական կերպարներն էլ այդքան արտահայտիչ ու ճչացող են։
Համոզվեք ինքներդ։





Կարծում եմ՝ ժամանակն է, որ մեկը այս դերասանուհուն զգուշացնի, որ նման հանդերձանքով նա ուղղակի տոնածառի է նմանվում։
Հեղինակ՝ ԿռիԾիկ /Boomnews.am/