Ահա՝ որ դեպքերում չի կարելի արքայանարինջ ուտել
LifestyleԱրքայանարինջը (կարալյոկ) վիտամինների ու հանքանյութերի իրական պահոց է, որն օգնում է պայքարել աշնանային ավիտամինոզի դեմ: Սակայն, չնայած արքայանարինջի օգտակարությանը, ոչ բոլոր մարդկանց է թույլատրվում օգտագործել արքայանարինջ:
Արքայանարինջ չի թույլատրվում ուտել փարացավի ու փորկապի ժամանակ, քանի որ այն կարող է առաջացնել աղիքների խիստ խանգարումներ:
Արքայանարինջի մեջ առկա նյութերը կարող են դանդաղեցնել նյութափոխանակությունը, այդ իսկ պատճառով այն խորհուրդ չի տրվում այն մարդկանց, ովքեր հակված են գիրության ու արագ քաշ հավաքելուն:
Այս միրգը խորհուրդ չի տրվում ուտել մինչև 10 տարեկան երեխաներին, քանի որ նրանում առկա տանինը ստամոքսահյութի հետ խառնվելով կարող է առաջացնել մարսողական խնդիրներ:
Հղիության ընթացքում խորհուրդ է տրվում արքայանարինջի չափավոր օգտագործում, քանի որ այն կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ:
Եվս մեկ հանգամանք, որ պետք է հաշվի առնել. Արքայանարինջի հետ չի կարելի օգտագործել սառը ըմպելիք ու կաթ, որը կարող է առաջացնել ստամոքսային խանգարումներ: