Թող ինձ ներեն բոլորը, բայց ես նրան եմ սատարում. Մաշա Մնջոյանը` «Հայաստանի ձայնի» մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Մաշա Մնջոյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նա մեզ ներկայացրել է առաջիկա անելիքները, ինչպես նաեւ խոսել «Հայաստանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանում իր ֆավորիտ մասնակցի մասին:
- Մաշա, արդեն բավականին ժամանակ է, ինչ նոր երգ կամ տեսահոլովակ չեք ներկայացրել: Ե՞րբ կարող ենք Ձեզ հետ կապված նորությունների սպասել:
- Այս պահին արդեն իսկ աշխատում եմ իմ նոր երգի վրա, որն անպայման նաեւ տեսահոլովակ կունենա: Փորձում եմ ուժերս կենտրոնացնել, որպեսզի հասցնեմ մինչեւ տարեվերջ այն հանձնել երկրպագուներիս դատին: Երգի համահեղինակը ես եմ, աշխատում եմ Գարիկ Գեւորգի հետ, ով իմ նոր բենդի երաժիշտներից է: Միասին ստեղծել ենք մեղեդին, բայց դեռ չգիտենք, թե ում կվստահենք, որպեսզի գրի խոսքերը: Երգն աշխույժ ռիթմեր ունի, որը կարծում եմ դուր կգա հանդիսատեսիս:
- Մաշա, երբ երգի հեղինակը դուք եք, դա Ձեզ հանգստությո՞ւն, թե էլ ավելի մեծ պատասխանատվություն է հաղորդում:
- Սա իմ հեղինակած արդեն երկրորդ երգն է, ինչի համար նաեւ հուզմունքս ու անհանգստությունս է մեծ, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Երբ դու ես հեղինակը, բարդ է այնքանով, որ ցանկանում ես ամեն ինչ այնքան իդեալական լինի, որպեսզի մարդիկ իսկապես հավանեն, միեւնույն ժամանակ, հեշտ է այնքանով, որ քո պատկերացումները կարողանում ես իրականություն դարձնել, բայց, երբ մեկ այլ հեղինակի ես բացատրում, թե ինչ ես ուզում, միշտ չէ, որ ամեն ինչ լինում է հենց այնպիսին, ինչպիսին պատկերացնում էիր:
Շարունակությունը՝ այստեղ: