«Եթե հաղթելու հույս չունես, անիմաստ է մասնակցել». Սևակ Խանաղյանը կմասնակցի «Դեպի Եվրատեսիլին». Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Երգիչ Սևակ Խանաղյանը կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին և կպայքարի Հայաստանը «Եվրատեսիլի» բեմում ներկայացնելու համար։ Երեկ` Ուսանողների միջազգային օրվան նվիրված համերգի ժամանակ Սևակն իր հանդիսատեսին հարցրեց` արժե՞, որ ինքը մասնակցի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին։ Հանդիսատեսի անդադար ծափերը երգչին համոզեցին, որ պետք է փորձել ուժերը։
Համերգից հետո Սևակն այս թեմայով առաջին հարցազրույցը տվեց Tert.am Life–ին։ «Հանդիսատեսն իմ փոխարեն պատասխանեց, և ես կայացրեցի իմ որոշումը։ Այո, ես կմասնակցեմ «Դեպի Եվրատեսիլին»»,– ասաց նա։
Թե կոնկրետ ինչ երգով կներկայանա մրցույթին, Սևակն առայժմ գաղտնի է պահում, սակայն մի բացահայտում արեց. «Կարծում եմ, ամեն դեպքում հեղինակային երգով կներկայանամ, սակայն վերջնական որոշում դեռ չեմ կայացրել»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։