3 մարդուց 2-ը սխալ պատասխան են տալիս այս գլուխկոտրուկին․ Իսկ դուք կարո՞ղ եք լուծել այն
LifestyleՑանկացած տեսակի գլուխկոտրուկ հրաշալի մարզում է մարդու ուղեղը։ Դրանցից որոշները պահանջում են շատ մտածել, սակայն ինչքան հպատրություն եք դուք զգում, երբ գտնում եք ճիշտ պատասխանը։
Առաջին հայացից, այս գլուխկոտրուկը հեշտ է թվում։ Սակայն, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, մարդկանց միայն 36%-ն է կարողանում լուծել այն։ Իսկ դուք կարո՞ղ եք։
Ձեր դիմաց 3 տուփ է դրված, որոնցից մեկի մեջ կա մեքենա։ Այն կլինի ձերը եթե գուշակեք թե որտեղ է գտնվում մեքենան։

Ամեն տուփ ունի իր պայմանը, և դրանցից միայն մեկն է ճիշտ։
Տուփ 1— Մեքենան այս տուփի մեջ է։
Տուփ 2— Մեքենան այս տուփում չէ։
Տուփ 3— Մեքենան 1-ին տուփում չէ։
Այսպիսով, որտե՞ղ է այն։
Լավ մտածեք մինչև ստորև ճիշտ պատասխանը կարդալը։
Ճիշտ պատասխանը՝ 2-րդ տուփում։
Ինչու՞։
Պատասխանը կարելի է գտնել բացառման սկզբունքով։ Մենք պետք է հիշենք, որ պայմաններից միայն մեկն է ճիշտ։ Եթե մեքենան լիներ 1-ին տուփում, ապա ճիշտ կլինեին և՛ առաջին, և՛ երկրորդ պայմանները։ Սակայն դա անհնար է, քանի որ մենք հիշում ենք, որ այս պայմաններից միայն մեկն է ճիշտ։ Եթե մեքենան լիներ 3-րդ տուփում, ապա նորից ճիշտ կլինեին և՛ 2-րդ, և՛ 3-րդ պայմանները։ Նշանակում է, որ մեքենան 3-րդ տուփում չէ։ Այդպիսով ապացուցվում է, որ մեքենան 2-րդ տուփի մեջ է։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը