Ереван, 12.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչպես են «Էլենի օրագիրը» սերիալի դերասանները պատրաստվում նկարահանումներին, և ինչ է կատարվում հետնաբեմում. ներկայացնում է BlogNews.am-ը. Լուսանկարներ/Տեսանյութ

TV

«Շանթ» հեռուստաընկերությամբ մեկնարկած «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը և դերասանները կարճ ժամանակում սիրվեցին հեռուստադիտողի կողմից: Երիտասարդական սերիալի գլխավոր հերոսուհին Էլենն է, ում մարմնավորում է Իննա Խոջամիրյանը: Նախագծում նկարահանվում են Մարինկա Խաչատրյանը, Սիսիան Սեփանյանը, Էդգար Իգիթյանը, Դավիթ Աղաջանյանը, Մարիամ Ադամյանը, Նելլի Խերանյանը, Դավիթ Հակոբյանը, Հովակ Գալոյանը և այլք: BlogNews.am-ը ներկա է եղել սերիալի նկարահանմանը, լուսանկարել և զրուցել է դերասանների հետ: Նախաբանի համար նշենք, որ դերասանները նկարահանումներից չեն ուշանում, ընդմիջումների ժամանակ երգում են, կատակներ անում, ոմանք էլ գիրք են կարդում:

IMG (37) copyIMG (40) copy

Դերասան Դավիթ Աղաջանյանն իր մարմնավորած կերպարներին և առաջարկներին լուրջ է վերաբերվում, ամեն ինչ սկսվում է նրանից, երբ տվյալ նախագծի պրոդյուսերներն առաջարկ են անում, որից հետո քննարկվում և հղկվում է կերպարը. «Ինձ համար միշտ էլ հետաքրքիր է այնպիսի կերպարում խաղալ, որն, առհասարակ, քեզ նման չէ: Այդ ժամանակ փորձում ես ստեղծել քո պատկերացրած կերպարին և հաշվի ես առնում, որ քո հերոսը պետք է սիրվի: Եթե դրական կերպար է, սիրվելու հավանականությունն, իհարկե, ավելի մեծ է»:

Դավիթն, առհասարակ, բացասական կերպարներ չի մարմնավորում է. չնայած առաջարկներ եղել են, բայց մերժել է. «Մեր երկրում բացասական կերպարներին հեքիաթային հերոսի պես են մարմնավորում, և նրանք չունեն հստակ զարգացող գիծ, երբ կլինի բացասական կերպար, բայց արդարացված, այդ ժամանակ էլ կմարմնավորեմ: Ես երբեք չեմ մարմնավորում մի կերպարի, որը չեմ ուզում»: 

Դերասանի խոսքով՝ սերիալի հիմնական մեխը մեծ սերունդի դերասաններն են, ովքեր իրենց դերասանական խաղով և իրենց պրոֆեսիոնալիզմով սերիալն ավելի հետաքրքիր են դարձնում. «Մենք նրանցից շատ բան ենք սովորում շփվելով, քաղելով և նայելով»:

Դավիթն իրեն բարձր վարձատրվող դերասան չի համարում, բայց ունի իր սկզբունքները. «Շատ վատ բնավորություն ունեմ, նկարահանման հրապարակում պահանջկոտ եմ և բռնկվող: Կարող եմ ամեն ինչից բռնկվել, ինչը ինձ, օրինակ, հաճելի չէ»: 

Դերասանական խանդ չունի, չի նեղվում, երբ նրան երկրորդական կերպար են առաջարկում. «Ինձ համար կարևոր են իմ սկզբունքները, կերպարս և, իհարկե, աշխատավարձը: Անգամ եթե երկրորդական դեր է, կարևոր է, թե ինչպես կզարգանա գիծը, որովհետև սերիալը դուրս է գալիս, և արձագանքներից սցենարիստը որոշում է՝ ինչպես տանի գիծը»,- եզրափակեց դերասանը։

Անգլերենի ուսուցչուհու կերպարում ներկայացող Մերին նշում է, որ սա իր առաջին դերասանական փորձն է. մինչ այդ նա աշխատում էր որպես հաղորդավարուհի. «Իհարկե, բավականին պատասխանատու եմ մոտենում աշխատանքին, հատկապես որ կերպարս ինձ հետ կապ չունի. ամուսնացած կին է, ում ամուսինը հարբեցող է և ձեռք է բարձրացնում իր վրա: Այդ բոլորը էմոցիաներ են, որոնք պետք է զգաս, հասկանաս և, իհարկե, կարողանաս փոխանցել»: 

Մինչ նկարահանումները Մերին զրուցել և խորհուրդներ է լսել թե՛ ռեժիսորից, թե՛ սցենարիստից, բայց, ինչպես պնդում է, իր վրա աշխատելու շատ տեղ ունի. «Պետք է, իհարկե,  դեռ երկար աշխատեմ, աճեմ որպես դերասանուհի, զարգանամ: Իհարկե, յուրաքանչյուր սերիա նայում եմ, տեսնում իմ հիմնական սխաները, աշխատում եմ նայել կողքից, որ ավելի ճիշտ նկատեմ սխալներս: Կարծում եմ՝ մեծամտություն է, երբ ասում են՝ իմ խաղացածը չեմ նայում, քանի որ որպես դերասանուհի դու պետք է պարտադիր հետևես, որ կարողանաս ճիշտ աշխատել քո վրա»:

Առաջին դերի ընտրության հարցում երկար չի մտածել։ Սերիալներում նկարահանվելու առաջարկներ շատ են եղել, բայց սա ընդունեց, քանի որ ֆիլմն ավելի թեթև է: Սերիալի համար Մերին ոճային և կերպարային փոփոխության է ենթարկվել. «Իմ կերպարի պահանջներից մեկն է միշտ բարձրակրունկ կոշիկների վրա լինել։ Չնայած ես առօրյայում բարձրակրունկ չեմ հագնում, բայց պետք է խոստովանեմ՝ սկսել եմ հագնել: Հագուստս էլ պետք է լինի ավելի խիստ, դասական, քանի որ պետք է տարիքով մեծ երևայի, գործնական տեսքով»:

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը Սառայի կերպարում է, ով, ի դեպ, առաջին անգամ մարմնավորում է բացասական կերպարի․ «Շատ էի ցանկանում ինձ փորձել բացասական կերպարում, բայց պետք էր այնպիսին, որ հետաքրքիր լիներ և մի քիչ էլ՝ հումորային: Արդյունքում կարողացանք այնպես անել, որ կերպարս ավելի թեթև լինի: Կերպարս գոռոզ է, ինքնահավան, բայց այս հատկությունների հետ չի կորցնում նաև իր խղճի զգացումը»:

Մարինկան իր կերպարի համար փոխել է վարսերի գույնը և ներկայանում է ավելի արտահայտիչ դիմահարդարմամբ: Դերասանուհին նշում է, որ բավականին հետաքրքիր և պարտավորեցնող է նույն նախագծում նկարահանվել Հովակ Գալոյանի, Դավիթ Հակոբյանի, Նելլի Խերանյանի հետ»:  

Դերասանական խանդ չունի, մինչ այս խաղացել է գլխավոր կերպարներում, բայց այս սերիալում չի զգում, որ երկրորդական կերպարում է. ««Էլենի օրագրում» չկա գլխավոր կերպար՝ բացառությամբ Էլենի: Սցենարն այնպես է գրված, որ յուրաքանչյուր կերպար ունի իր պատմությունը և զարգացումը: Այսինքն՝ մեկը չկա, որ մղվել է առաջին պլան, իսկ մյուսը՝ երկրորդ: Իհարկե, սերիալն Էլենի մասին է, բայց մեր մեջ դերասանական խանդ չկա, և գուցե դա նրանից է գալիս, որ մենք բոլորս ընկերներ ենք: Պետք է անկեղծ ասեմ՝ ես չէի համաձայնվի, եթե ինձ առաջարկեին այդ կերպարը, քանի որ  ուզում էի նորություն լիներ ինձ համար: Այս կերպարով դերասանական աճ եմ գրանցում»: 

Մարինկայի խոսքով՝ բասացական կերպար մարմնավորելը հեշտ չէ, քանի որ կան միմիկաներ, որոնք պետք է ճիշտ անես, որպեսզի իրականությանն ավելի մոտ լինի: 

IMG (5) copy
IMG (7) copy

IMG (15) copy

IMG (55) copy
IMG (57) copy
IMG (59) copy
IMG (66) copy
IMG (67) copy
IMG (69) copy
IMG (74) copy
IMG (76) copy
IMG (77) copy
IMG (80) copy
IMG (82) copy
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի
Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»