Եթե կարծում են, թե սա PR է, ապա շատ կուզեմ նման PR-ներ իմ կյանքում շատ լինեն. Վարդան Սարգսյանն` իրեն քննադատողներին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգիչ Վարդան Սարգսյանը հայտնվել է քննադատությունների կիզակետում: Վարդանը վերջերս թողարկեց իր` «Աղջիկները շատ տարբեր են» տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է «Մերժվածը» հնդկական հեռուստասերիալից հայտնի Տապասիան` հնդիկ դերասանուի Ռաշամի Դեսայինի հետ: Հարցազրույցներից մեկում Վարդանը նշել էր, թե Ռաշամի Դեսայինի հետ ընկերական հարաբերություններից մի փոքր էլ ավել մտերմություն ունի։ Այնուհետ նշել էր, որ դեռ իր ու Տապասիայի համագործակցությունը շարունակություն է ունենալու։ Վարդանի հայտարարությունները համացանցում տարածված նյութի հեղինակի կարծիքով` մեծամիտ են հնչում, հատկապես, որ հնդիկ դերասանուհին ընդամենը մի քանի վայրկյան է հայտնվել երգչի տեսահոլովակում:
«Երգիչը հզոր PR արեց, թե իր տեսահոլովակում նկարահանվել է մեր երկրում արդեն իսկ սիրված աստղը, բայց, երբ եղավ տեսահոլովակի պրեմիերան, բոլորս ականատես եղանք, որ դերասանուհին մի պահ է երեւում ու մի հատ ժպտում է ու ամեն ինչը «փուչիկ էր» ու ոչ իրականությունը։ Հիմա էլ Վարդանը ասումա, որ նրա հետ ոչ միայն լավ ընկերներ են, այլ մի քայլ էլ ավել։ Ինչպես ժամանակին էին ասում՝ «Քանի Կոլխոզից մարդ չկա, կարաս գլուխ գովաս»: Այ տենց էլ մեր Վարդաննա անում... Մենք չենք ստուգի իր խոսքերի իսկությունը, դրա համար էլ ինքը ինչ կարում է, ասում է»,- նշվում է նյութում:
Շարունակությունը՝ այստեղ: