Վարդանը խոսում է այլոց տգիտության մասին. աշխարհ կանգնի, իջնող կա
LifestyleԵրեկ անդրադարձել էի Վարդան Սարգսյանի «գլուխգովանությանը», որը կարծես շատ է հուզել պարոն երգչին։ Նրա բուռն արձագանքը երկու հիմնավորում ունի՝ կա՛մ շատ ճիշտ էր գրված հոդվածը ու Վարդանը իրականում գլուխգովանություն է անում, կա՛մ էլ Վարդանը, քանի շանս կար, փորձել է հնարավորինս փիառվել։
Փիառվելու կարիք ունեցող երգիչը հարցազրույցներ տալուց մի քիչ շատ էր ոգևորվել և Aysor.am կայքի հետ զրույցում, անդրադառնալով իմ հարցազրույցին, նշել էր, թե հեղինակը այնքան տգետ է, որ բոլիվուդը համեմատում է «Կոլխոզի հետ»։
Հարգելի Վարդան, իհարկե, չեմ կարող կարծիք հայտնել Ձեր գիտելիքների մասին, բայց ցանկանում եմ Ձեզ հիշեցնել դպրոցական տարիները, երբ պետք է որ դասավանդած լինեին ինչ բան է այլաբանությունը։

Այլաբանություն, ալեգորիա (հին հուն․՝ ἀλληγορία` այլաբանություն), փոխակերպության տեսակներից մեկը, որով իրականության որևէ կողմի, երևույթի, առարկայի մասին գաղափար է տրվում ոչ թե ուղղակի նկարագրությամբ, այլ գեղարվեստական կոնկրետ պատկերի, խոսքի ուրույն կառուցման միջոցով:
Այսինքն թույլ տվեք թարմացնել ձեր հիշողությունները և ասել, որ ես «Կոլխոզը» չեմ համեմատել Բոլիվուդի հետ, կամ հակառակը, ուղղակի այլաբանություն եմ օգտագործել։
Այսուհետ խորհուրդ եմ տալիս որևէ մեկի «տգիտության» մասին կարծիք հայտնելուց առաջ մի փոքր վերհիշել դպրոցական տարիները, և մի ոգևորվեք այն հազվագյուտ դեպքերից, երբ Ձեր մասին խոսում են։
Հեղինակ՝ ԿռիԾիկ Boomnews․am