Հավի ֆիլեն մեղրով և գետնանուշով․ Բաղադրատոմս, որով կիսվել է մի թանկարժեք ռեստորանի շեֆ խոհարար
LifestyleՎերածում ենք սովորական հավի ֆիլեն իսկական գլուխգործոցի, ավելացնելով մեղր և գետնանուշ։ Անպայման պատրաստեք այս ոչ սովորական բաղադրատոմսը։

Բաղադրիչներ՝
- 2 հավի ֆիլե,
- գետնանուշ— 60 գրամ,
- կարագ — 30 գրամ,
- հեղուկ մեղր — 3-4 ճաշի գդալ,
- աղ, պղպեղ ըստ ճաշակի։
Պատրաստումը՝
Լցրեք մեղրը ոչ այդքան մեծ ամանի մեջ, ավելացրեք պղպեղ, աղ և խառնեք։
Հավի ֆիլեն թաթախեք մեղրի մեջ երկու կողմից։
Հալացրեք կարագը թավայի մեջ և տապակեք հավի ֆիլեն երկու կողմից, մինչև լավ կարմրելը։
Դրեք այն տապակի մեջ, փայլաթիթեղով պատած։
Լցրեք վրան գետնանուշ։
Եփեք ջեռոցում 180 աստիճանի տակ, 25 րոպե։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը