Ереван, 17.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Վերջին տարիները կորուստի տարիներ էին. դրանք հետևում էին մեկը մյուսին, մեկը մյուսից անսպասելի, ցավոտ և հիասթափեցնող. Անի Քոչար

Lifestyle

Yelaket.am-ը գրում է.

«Ես» երիտասարդական ժամանացային ամսագրի, մոդելի կարիերայի, Գերմանիայում ուսանելու, կյանքում կատարած ճակատագրական քայլերի և հայրենիքից հեռու գտնվելու մասին Yelaket.am-ը զրուցել է Անի Քոչարի հետ:

1 .Մոդելի Ձեր կարիերան ավարտված եք համարո՞ւմ:

Այս կյանքում որևէ բան ավարտված չեմ համարում, քանի դեռ կամ, որևէ բան չեմ բացառում: Հետաքրքիր առաջարկների դեպքում, սիրով կներկայանամ կրկին այդ դերում: Մեր օրերում ամեն բան այլ կերպ է, կարող ես անգամ մինչև խոր ծերություն զբաղվել այդ մասնագիտությամբ, եթե կերպարդ որևէ դերի, ցուցադրության, ապրանքանիշի կամ նկարահանման համար անհրաժեշտ է և համապատասխան: Սիրով, ես շատ սիրում եմ այդ աշխատանքը, և անկեղծ ասած, շաաատ կարոտել եմ:

2.Երբ կարդում էի Ձեր խմբագրականները, հասկացա, որ ընթերցասեր եք: Ըստ Ձեզ՝ ո՞ր գրքերն են ձևավորում մարդու տեսակը:

Ընթերցասեր եմ, կարդում եմ ամեն բան ինչ անցնում է ձեռքիս տակով` ամսագիր, թերթ, գիրք: Սակայն մեր օրերում ավելի թվայնացված տարբերակով եմ ամեն բան կարդում, քան տպագիր, լրահոսին էլ հետևում եմ ինտերնետում: Այդպես առավել օպերատիվ, արագ և մատչելի տարբերակ է, բայց և կարդալու կուլտուրան բոլորովին այլ է: Կարծում եմ` յուրաքանչյուր գիրք էլ իր հետքն է թողնում, մտահորիզոնի և աշխարհայացքի վրա ազդում: Կարդալը շատ կարևոր է, անկախ նրանից, թե ով ես մասնագիտությամբ և ինչով ես զբաղվում: Տեղեկացված, կարդացած, զարգացած մարդը հետաքրքիր է ինձ. վերջերս տգետ մարդիկ սկսել են մի տեսակ նյարդերիս վրա ազդել: 

3.«Ես» երիտասարդական ժամանցային ամսագիրը բացառիկ էր՝ լսարանի ծավալով և յուրօրինակությամբ:

Ինձ՝ որպես հավատարիմ ընթերցողի, անչափ տխրեցրեց այն փաստը, որ ամսագիրը տասնամյա գործունեությունը դադարեցրեց: Ինչո՞ւ: Չե՞ք մտածել գործել նաև այլ ֆորմատով: Այո, իրավամբ այդպես է. այն ամսագիրը, որը ես հիմնեցի ու կյանք տվեցի բացառիկ էր իր տեսակով, ասելիքով և ձևաչափով: Մարդիկ իսկապես սպասում էին ամեն մի համարի հրատարակմանը: Արդեն 3 տարի է, ինչ իմ ամսագիրը չի տպագրվում, սակայն մինչև հիմա նամակներ եմ ստանում, խնդրանքով շարունակելու:

Մի օր կրկին վերադառնալու եմ… Նոր ասելիքով, նոր ձևաչափով և նոր տեսակով:

Մարդիկ փորձեցին գողանալ իմ «Ես»-ը, ես շատ ծանր էի տանում այդ անարդարությունը, սակայն ժամանակ անց, ի շնորհիվ իմ լսարանի հասկացա, որ այն ինչ քոնն է, քո ծնունդ տվածն է, որևէ մեկը քեզանից խլել և իրենով անել չի կարող: Միայն անունը գողանալով չէ: Երբեք և որևէ մեկը չի կարող կրկնել իմ հաջողությունը «Ես»-ի կտրվածքով, քանզի ես այնքան սեր, նվիրում, անքուն գիշերներ էի նվիրել այդ նախաձեռնությանը: Ես-ի մասին շատ երկար կարելի է խոսել, այն մի ամբողջ երիտասարդական շարժում էր, որը մարդիկ չեն մոռացել, ինչի համար ես շատ շնորհակալ եմ:

4. Գերմանիայում նաև ուսանում եք: Երբ համեմատում եք, Ձեզ գոհացնո՞ւմ է ԵՊՀ-ի տված գիտելիքը:

Այո, շարունակում եմ սովորել, վերապատրաստվել, պատրաստվել իմ կյանքի նոր փուլին: Ես միայն Եվրոպայում հասկացա, որ այն բազան, այն հիմքն ու գիտելիքները, փորձն ու կրթությունը, որը ես ունեմ շատ մեծ կապիտալ է, որը միայն էլ ավելի պետք է զարգացնել, կատարելագործել: Որքան ապրում ես, այնքան պետք է աշխատես ինքդ քեզ վրա: Ես շատ բարձր եմ գնահատում ԵՊՀ-ի իմ կրթությունը, «ԵԱԴ»-ի անցած դպրոցը: Ես կարծում եմ, որ ուսանողից, կրթվողից շատ մեծ բան է կախված, ինքդ քեզ վրա շատ պետք է աշխատես, ինքնակրթությամբ զբաղվես, միայն բուհ ընդունվելը բավական չէ: Ես կարծում եմ, որ մենք շատ բարձրորակ կրթություն ունենք, միայն թե ուսուցման որոշ մեթոդների և ֆորմատի` ձևաչափի մասով քննադատություններ ունեմ, բայց մեր կրթությունը իսկապես սովորողի համար պակաս որակյալ չէ:

Եվ մի դիտարկում ևս, իմ դիպլոմները /բակալավր, մագիստրատուրա (այստեղ նույնպես ընդունված են, այնպես որ եվրոպական որակներին համապատասխան կրթություն է: Այդ իսկ պատճառով գերմանական համապատսխան ատյանները առավել նպատակահարմար գտան ոչ թե կրկին համալսարանում սովորելը, այլ վերապատրաստման դասընթացները, որի ֆինանսավորումն իսկ իրենք են հոգում) 5 ամսվա համար մոտ 9000 եվրո, ինչի համար շատ շնորհակալ եմ Գերմանիայի տեղական իշխանություններից:

5. Հայրենիքից հեռու լինելով՝ ի՞նչն եք արժևորում:

Հայրենիքում, թե հայրենիքից դուրս, անչափ կարևորում եմ մարդ լինելը: Էական չէ, թե ով ես, ինչով ես զբաղվում, ինչ նախասիրություններ ունես, ինչպես և որտեղ ես ապրում, կարևոր է, որ կյանքի ցանկացած իրավիճակում մարդ մնաս և չչարանաս կյանքի և աշխարհի նկատմամբ:

Հայրենիքից հեռու էլ ավելի կարևորվեց, թե ովքեր են կողքիդ, թե ինչպիսի մարդկային որակներ ունեցող մարդկանց հետ ես շփվում, և թե նրանք, որքանով են քեզ հետ անշահախնդիր և անկեղծ:

Եվ որ ամենակարևորն է, սերը արմատներիդ, հայրենիքիդ նկատմամբ: Ես սիրում եմ Հայաստանը, իմ բնօրրանը, և այսօր առավել, քան երբևէ կարող եմ ասել, որ Հայաստանն ինձ համար անփոխարինելի երկիր է: Հայաստանը ներկայիս իշխանություններ չէ և նրանցով չէ, որ իմ սերը պետք է նվազի իմ երկրի նկատմամբ: Իշխանությունները գալիս են և գնում, նրանք անցողիկ են, իսկ հայրենիքը մնայուն արժեք է:

6.Կյանքում ո՞ր քայլն է ճակատագրական եղել Ձեզ համար:

Ճակատագրական է ամեն մի պատասխանատու քայլը, որ մենք անում ենք այս կյանքում, մասնագիտությունը, որն ընտրում ենք, երկրի ընտրության հարցը, որտեղ ապրում ենք, կողակցի ընտրությունը, երեխա ունենալու որոշումը, ամենը, ամենն անխտիր, քանզի ամեն մի քայլն ինքն իրենով փոխում է կյանքիդ հունը, ընթացքը: Եվ որևէ մեկս չգիտենք, թե ուղին մեզ ուր է տանում, և թե այն որքանով փշոտ կամ քարքարոտ կլինի, կամ կպսակվի հաջողությամբ, թե անհաջողությամբ: Կրկին շատ երկար զրուցելու ծավալուն թեմա:

7.Դժվարությունները հաղթահարելիս, ինչն եք ամենաշատն արժևորել կյանքում:

Կյանքն ինքնին. կյանքը, որ տրված է ինձ, որը ապրում եմ, փորձում որևէ բան անել, օգնել այլոց, անպետք կյանքով չապրել, հետք թողնել, զուր չվատնել, որն ինձ տրվել է: Կյանքն ամեն օր նոր բացվող առավոտվա հետ մեզ նոր հնարավորություն է սխալները շտկելու, մի լավ գործ անելու, ինքդ քեզ վրա աշխատելու:

Ինչպես նաև ամեն մի փորձություն, խնդիր ու դժվարություն աշխատում եմ միայնակ հաղթահարել, այլոց պարանոցին չփաթաթել իմ խնդիրները, մասնակիցը չդարձնել իմ ունեցած դժվարությունների: Ամենքն իրենց բավարար խնդիրներն ունեն, այնպես որ զերծ եմ պահում շրջապատիս մարդկանց, բայց և անչափ կարևորում եմ, թե այդ նեղ օրերին ովքեր են կողքիս, ովքեր են կանգնում թիկունքիդ:

Ես ունեցա օրեր, պահեր, երբ բոլորովին մենակ մնացի, շատ քչերը փորձեցին հասկանալ կամ սատարել, բայց հոգ չէ, դա էլ մի լավ կյանքի դաս էր ինձ համար: Նման պահերին է, որ հասկանում ես , թե ով ով է և թե ով ինչու է կողքիդ եղել և կամ ով ինչ է շնչում քո հանդեպ:

8.Կա մի բան, որը երբեք չեք հանդուրժի:

Ես, առհասարակ շատ տոլեռանտ` հանդուրժող մարդ եմ, բայց և չափից դուրս սկզբունքային և հպարտ: Եթե որևէ բան դեմ է իմ արժանապատվությանը, հպարտությանն ու սկզբունքներին, ապա ես դժվար թե հանդուրժեմ: Ինչպես նաև երբեք չեմ հանդուրժում բռնությունն ու ագրեսիան: Ես մարդուն կարող եմ վայրկենապես ջնջել իմ կյանքից, եթե նա բռնանում է ինձ` լինի ֆիզիկապես, թե հոգեպես:

Ինչպես նաև չեմ հանդուրժում, երբ ինձ ցուցումներ են տալիս և կամ «սովորեցնում» ապրել. թող յուրաքանչյուրն իր կյանքն ապրի, և թույլ տա նաև այլոց ապրել: Պարտադիր չէ մենք համակարծիք լինեն այլոց հետ և կամ համաձայն նրանց տեսակին, սակայն դա դեռևս չի նշանակում, որ որևէ մեկը մեզ բարոյական իրավունք է տվե լ բռնանալու այլոց կամքին և կամ սկզբունքներին:

9. Ձեր կյանքի ամենադժվար ու շրջադարձային փուլը ո՞ր ժամանակահատվածն էր, այն հետք թողե՞ց Ձեր ներաշխարհի վրա: Ինձ շատ խոցող մի հարց ու թեմա է:

Դժվարին փուլեր շատ են եղել, բայց նման շրջադարձային և բազում տհաճ իրադարձություններով ու փորձություններով լի շրջան, ինչպիսին վերջին 3-4 տարին էր, ես դեռևս չէի ունեցել, և շատ մեծ հույս ունեմ, որ այլևս չեմ էլ ունենա: Վերջին տարիները կորուստի տարիներ էին: Այն ամենն, ինչ երկար տարիներ ստեղծել էի, այն ամենն, ինչին կուրորեն նվիրված էի, ինչի հավատում էի, մարդիկ, որոնց սիրում էի, վստահում, հավատում….. անհետ կորցրի:

Կորուստները հետևում էին մեկը մյուսին, մեկը մյուսից անսպասելի, ցավոտ և հիասթափեցնող: Կատարվեց մի բան, ինչին ինքս դժվարությամբ էի հավատում: Սկսվեց իմ հիմնած «Ես»-ից ու մեդիաընկերությունից, ավարտվեց ժամանակին շատ սիրելի և վստահելի մարդկանցով և երբեմնի հարազատներով: Անկումային շրջան էր, որի մասին խոսել չեմ ցանկանում, պատրաստ չեմ, գուցե մի օր շատ փակագծեր բացեմ, բայց այս պահին դա դեռևս հնարավոր չէ, քանզի վերքերը թարմ են, դեռևս չեն սպիացել: Հետք թողնելը մեղմ է ասված, այն ամբողջովին փոխեց ինձ:

Ես ես եմ, բայց բոլորովին փոխված, մի այլ Անի է, մի նոր Անի: Հավատս ու վստահությունս կորցրել եմ մարդկանց նկատմամբ, … կյանքը մի պահի բոլորովին իմաստազրկվել էր, հակադեպրեսանդներն անգամ չէին օգնում, և միակը` հանուն ում ես որոշեցի չհանձնվել ու շարունակել պայքարել ու չչարանալ, որդիս էր: Միայն ինձ է հայտնի, թե ես ինչով եմ անցել և ինչո՞ւ, միայն ես գիտեմ իմ կյանքը և միայն ինձ է հայտնի, թե որքան ծանր էր, ցավոտ և դժվար: Մի պահ, ես միայն ինձ ունեի և որդուս, և ես չհանձնվեցի… և թեև դեռևս ամեն բան չէ, որ հաղթահարված է, սակայն ես շարունակում եմ պայքարել ու փորձում եմ ամուր կանգնած մնալ ոտքերիս: Ես դեռ կվերադառնամ…

10.Ձեր կյանքի ամենահիշարժան օրը:

Այն օրը, երբ ես Աստծո արարչագործությամբ կյանք եմ տվել. կյանք տվել մի տղայի, ով իմ ամեն ինչն է: Որդուս ծնունդից առավել հիշարժան օր թերևս չեմ ունեցել:

11.Կար ժամանակ, երբ ակտիվ քաղաքական և հասարակական դիրքորոշում ունեիք:

Իշխանական ուժերի ծավալած գործունեությունից հիասթափվա՞ծ հեռացաք:

Այժմ էլ հստակ քաղաքական դիրքորոշում ունեմ, միայն թե երկրից բացակայելու պատճառով է, որ ակտիվություն չեմ դրսևորում, թեև այստեղ էլ բողոքի ակցիա կազմակերպել եմ, ընդդեմ հայկական գործող իշխանությունների: Այստեղ էլ այլ կերպ եմ ակտիվ, փորձում եմ մեր հայրենակիցներին օգնել, ովքեր դրա կարիքն ունեն: Ակտիվությունս առավել մարդասիրական բնույթ է կրում, ինչի համար շատ ուրախ եմ: Երբեք անտարբեր չեմ կարողացել լինել անարդարության նկատմամբ, կամ մարդու, ով գուցե իմ օգնության կարիքն ունի:

12.Սոց. ցանցերում ակտիվ քննարկում եք տարատեսակ ֆիլմեր: Ո՞ր ֆիլմի հերոսուհուն կնմանեցնեիք Ձեզ և ինչո՞ւ:

Հետաքրքիր հարց է, երբեք չեմ մտածել այդ մասին: Վերջին տարիներին իմ հավատարիմ ընկերն ու օգնականը ֆիլմերն ու երաժշտությունն էին: Դրանց օգնությամբ էի նաև փորձում հաղթահարե լ խնդիրներս, ընկճախտս: Ւնձ համար ավելի լավ հակադեպրեսանտ, քան երաժշտությունն ու կինոն է, գոյություն չունի:

Այս շրջանում շատ ֆիլմեր եմ դիտեմ, որոնց հերոսուհիների մեջ ինձ եմ տեսել, կամ նմանություններ գտել իմ կյանքում, սակայն նույնականացնել չեմ ձգտում: Իմ կյանքն էլ մի իսկական կինո է, որի գլխավոր հերոսուհին ես եմ և ես միայն ու միայն ինձ եմ նման և երբեք չեմ փորձում դառնալ մեկ ուրիշը կամ նմանվել մեկ ուրիշին: Ապրում եմ, գործում, սխալվում, փորձում շտկել ու շտկվել, սիրում եմ, ապրում, հիասթափվում, կորցնում, վերագտնում, … այսպես ապրում, այնպես, ինչպես յուրաքանչյուրն այս կյանքում:

13.Մի առիթով ասել եք. «Ապրում ենք այնքան ժամանակ, որքան սիրում ենք, սերն է և մեր կյանքը, և դրա իմաստավորման միակ բանաձևը»: Հիմա էլ Անի Քոչարի սիրտը զբաղված՞ է:

Այո, կրկին ստորագրում եմ իմ խոսքերի տակ: Ինձ համար կյանքը սեր է և ապրում եմ այնքան ժամանակ, քանի դեռ սիրում եմ, և կամ քանի դեռ սրտումս սեր կա, սիրտս բաբախում է և իմաստավորված է իմ գոյությունը: Սերը ինձ համար միայն զգացմունք չէ, այն ինձ համար ապրելակերպ է, կյանքի նշանակություն և իմաստ: Եթե ես չսիրեմ` կմեռնեմ։

Կարծում եմ` հասկանալի է, որ խոսքս սիրո մասին է առհասարակ և ոչ թե սոսկ հակառակ սեռի նկատմամբ: Ես սիրում եմ կյանքը, որդուս, այն ամենն, ինչով ես զբաղվում եմ, իմ հարազատներին, իմ ընկերներին, սիրում եմ և վերջ: Ես սիրով եմ գնում աշխատանքի, սիրով եմ պատրաստում, սիրով եմ հյուրընկալում կամ հյուրընկալվում, ամենատարրական բանն անգամ, որ անում եմ, սիրով եմ անում, կամ առհասարակ չեմ անում:

Այժմ առավել, քան երբևէ վստահ եմ, որ այս կյանքն այնքան կարճ է չսիրած մարդկանց, չսիրած զբաղմունքների կամ չսիրած բաների վրա ծախսելու համար, այդ իսկ պատճառով ես փորձում եմ հնարավորինս սիրով ապրել իմ բաժին կյանքը:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян