Կինը 35 տարի նվիրեց տnւնը զարդարելnւն. Հիմա բnլnրը նախանձnւմ են նրան. ՖՈSՈՇԱՐՔ
Lifestyle1979 թվականին նկարչուհի Լաուրի Սվեդբերգը Մինեապօլիս քաղաքում գնեց ХХ դարի սկզբին կառուցված այս տունը:
Նկարչուհին բնության և կենդանիների մեծ սիրահար է: Նա այս 35 տարիների ընթացքում սովորական ամերիկյան տունը դարձրել է արվեստի գործ:
Տան առջևի հատվածում գեղեցիկ սպիտակ գայլ է նկարված, այդ իսկ պատճառով հարևանները տունը կոչում են «Գայլի տուն» անունով:
Տունը միշտ հեռուստատեսության ուշադրության կենտրոնում է: Դրա մասին կան բազմաթիվ տեսահոլովակներ: Տան նկարները տպագրված են նաև տեղի ամսագրերի և թերթերի մեջ: Իսկ համացանցի միջոցով դրա մասին այսօր գիտի ամբողջ աշխարհը:

Լուսանկարները դիտելիս, կամ առավել ևս այնտեղ գտնվելիս, հասկանում ես, որ հայտնվել ես հեքիաթում: Տանը չկա այնպիսի մի անկյուն, որը զարդարված կամ ներկված չլինի:
Տան խոհանոցի և նյունիսկ ճաշասենյակի մի շատ պարագաներ ծածկված են քարի մակերևույթով։ Լոգարանի խճանկարը հիշեցնում է խուլ անտառ։ 2-րդ հարկ տանող աստիճանների մոտի պատը իսկական ջրվեժի է նման։ Բակի ետնամասում կինը պատրաստել է տարբեր կենդանիների արձանիկներ՝ բնականից չտարբերվող: Լաուրայի համար տան ամենամեծ հպարտությունը հնագույն նախասրահն է՝ զարդարված տարբեր բնական կիսաթանկարժեք քարերով, որոնք նա հավաքել է իր բազմաթիվ ճանապարհորդությունների ժամանակ:



Տունը արվեստի նմուշ դարձնելը եղել է Սվեդբերգի կյանքի նպատակը և այս լուսանկարները փաստում են, որ այդ ամենն իզուր չի անցել:

Մի քանի տարի առաջ նկարչուհին անցել էր թոշակի և տեղափոխվել Պալմ-Սպրինգս՝ ապրելու: Մասնագետների գնահատմամբ, նրա տանը արժեքը մոտավորապես 150000 դոլար է:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Good-Info.am-ը