Ереван, 12.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Երգն այդքան էլ մրցութային չէր. Զարուհի Բաբայանը` Միշայի ելույթի, հաղթողի մասին և ոչ միայն

TV

Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթը, որում հաղթող ճանաչվեց Ռուսաստանը, երկրորդ տեղում Վրաստանն էր, երրորդում` Ավստրալիան։ Պրոֆեսիոնալ ժյուրիի և դեռևս նոյեմբերի 24-ից մեկնարկած օնլայն քվեարկության ընդհանուր արդյունքով Հայաստանը հայտնվեց 6-րդ հորիզոնականում: Միկայի ելույթի, քվեարկության արդյունքների, հաղթողի և այլ հարցերի շուրջ Asekose.am-ը զրուցել է երգչուհի Զարուհի Բաբայանի հետ, ով ընդգրկված էր նաև Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում:

«Կարծում եմ, որ Միշան շատ լավ է ելույթ ունեցել` հաշվի առնելով, որ բեմադրությունը բարդ էր, որ այդ տարիքում նա նման խնդիր ուներ բեմում: Ես համարում եմ, որ նա շատ տաղանդավոր ու արտիստիկ երիտասարդ է, և վստահ եմ, որ նա դեռ փայլելու է բեմում»,- մեզ հետ զրույցում ասաց  Զարուհին` անդրադառնալով Միշայի ելույթին և hoverboard-ով ներկայանալու բեմադրությանը:

Երգչուհին նշեց, որ համաձայն չէ մրցույթի արդյունքների հետ, ավելին` չի հավանել հաղթողի երգը.

«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ներկայացնող աղջիկը պետք է հաղթողը լիներ: Ինձ այդքան էլ դուր չեկավ նրա կատարողականը, երգն ինձ չէր հուզել, այն ինձ հաղթող երգ չէր թվում: Ես ինքս հորիզոնակններն այդպես չեմ բաշխել: Ես լավագույնների շարքում տեսնում էի Ավստրալիայի, Վրաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին»:

Նշենք, որ հայաստանյան ժյուրին իր ձայները բաշխել էր այսպես` ամենաբարձր 12 միավորը տվել է Վրաստանին, 10 միավոր` Նիդերլանդներին, 8 միավոր Ուկրաինային, իսկ Ռուսաստանին տվել է 4 միավոր։

Մեզ հետ զրույցի ընթացքում Զարուհի Բաբայանն անկեղծացավ` նշելով, որ Միշային այլ երգ կատարելիս էր պատկերացնում:

«Ես կարծում եմ, որ Միշան իր տվյալներով շատ ավելի ուրիշ երգ կարող էր երգել, երգն այդքան էլ մրցութային չէր: Ես վստահ եմ, որ եթե վոկալային, մասշտաբային, դինամիկ երգ տրվեր, այսինքն` եթե ավելի բարդ խնդիր տրվեր նրան, նա հաստատ կկատարեր»,- ասաց Զարուհին` հավելելով, որ չի կարող ասել, որ Միշայի` 6-րդ հորիզոնականում հայտնվելը պայմանավորված էր երգով.

«Սա այնքան նուրբ հարց է. ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների «Եվրատեսիլ»-ը շատ անկանխատեսելի է բոլոր առումներով, երբեք չենք կարող պատճառը գտնել կամ ինչ-որ բանի վրա շեշտը դնել: Վստահ եմ, որ այս դեպքում էլ արդյունքը կապված չէր երգի հետ»:

Երգչուհին համաձայն է այն կարծիքի հետ, ըստ որի` մրցույթում տարիքային առումով  անհավասար պայմաններ են:

«Չմոռանանք, որ այս դեպքում խոսում ենք «Մանկական Եվրատեսիլի» մասին: Կցանկանայի, որ տարիքային շեմը մի քիչ իջներ: Երբ 9 տարեկան երեխան մրցում է 15 տարեկան երեխայի հետ, դա ինձ համար մրցությունից դուրս է, քանի որ կարծում եմ, որ շատերը տեսան, որ մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում` Ռուսաստանի ներկայացուցիչը կայացած արտիստեր են թե՛ իրենց արտաքինով, թե՛ կատարողական արվեստով»:

Անդրադառնալով նախորդ տարիների մեր պատվիրակներին` Զարուհին նշեց.

«Մեր բոլոր տարիների պատվիրակներն էլ շատ լավ երեխաներ են եղել, տաղանդավոր ու տպավորիչ: Չեմ կարծում, որ նրանց ցանկում կար մեկը, որ ցանկալի չէր, որ գնար: Ամեն տարի շեշտը դրվում է 1 կամ 2 տաղանդավոր երեխայի վրա, չեմ կարծում, որ երբևիցե մենք անարդար կերպով ուղարկել ենք ոչ արժանի մեկին: Այս առումով մենք միշտ արդար ենք եղել այս տարիների ընթացքում»:

Երգչուհին վստահ է, որ նմանատիպ մրցույթներին պետք է զգուշորեն մոտենալ, քանի որ դրանք կարող են հետք թողնել երեխաների հոգեբանության վրա:

«Կարծում եմ, որ դա շատ լուրջ ու բարդ բան է: Մինչ մրցույթի կայանալը երեխաների հետ պետք է պարբերաբար զրույցներ տարվեն, հատկապես այս դեպքում, որբ պարզապես չես գնում մրցույթի, այլ ներկայացնում ես մի ամբողջ պետություն: Սա շատ լուրջ պատասխանատվություն է, դրան շատ նուրբ եմ վերաբերում: Ամեն դեպքում այն երեխաների վրա ինչ-որ հետք թողնում է, այդ պատճառով էլ նման մրցույթների զգուշորեն և վախով եմ մոտենում: Օրինակ` հիմա մենք ասում ենք, որ վատ չէ 6-րդ հորիզոնականը, որ կաևորն այն է, որ Միշան լավ է ելույթ ունեցել, բայց մենք չենք կարող ասել, թե Միշայի սրտում ու մտքում ինչ է կատարվում: Նույնիսկ փոքրիկ անհաջողությունները պետք է դիտվեն որպես փորձություն և մի քայլ առաջ գնալու հնարավորություն: Պետք է նման վերաբերմունք լինի մանկական մրցույթների նկատմամբ»:

Զարուհի Բաբայանի խոսքով` հաջողության հասնելու համար պետք է հաշվի առնել երեխաների կարծիքն ու ցանկությունը:

«Չգիտեմ, թե «Մանկական Եվրատեսիլն» ինչ է տալիս երեխաներին, սակայն այս դեպքում մենք քիչ ուշադրություն ենք դարձնում փոքրիկներին, որ կոմերցիան ամեն ինչի մեջ մեծ տոկոս է գրավում, ինչ անում են այսօր երեխաները, շատերը դրան վերաբերում են որպես ժամանակավոր մի բան: Էնտուզիազմով լի մարդիկ պետք է կանգնեն երեխաների կողքին և ամեն ինչ անեն, որ նրանք ավելի շատ լինեն ասպարեզում, որ ներկայացնեն իրենց ասելիքը: Երբ ինչ-որ նոր բան ես ուզում անես, նայում ես երեխաների արձագանքին, եթե նա հավանում է, նշանակում է, որ դա հաջողոթյուուն կունենա, այսինքն `մենք իրենց կարծիքը կարողանում եք որպես չափանիշ ընդունել, բայց իրենց ասածով շատ բան չենք ուզում անել: Այս պատճառով էլ շատ դեպքերում զարմանում ենք, թե ինչ արտիստիկ ու ազատ են ուրիշի երեխաները»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց Զարուհի  Բաբայանը:

Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ն անցկացվում էր 15-րդ անգամ՝ «Շողա պայծառ» նշանաբանով։ Հայաստանը մրցույթին ներկայացրեց 9-ամյա Միշան կատարեց «Բումերանգ» երգը, որի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերը գրել են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը և Արթուր Աղեկյանը։

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»