Պարզվում է՝ Սոնայի «հղիի» հագուստը հատուկ է կարվել, ավելին՝ նույնիսկ դիզայներ է աշխատել դրա վրա (լուսանկար)
LifestyleԵրեկվանից մեծ արձագանք է գտել Սոնա Շահգերդյանի՝ Արամ Ավագյանի հեղինակային երեկոյի ժամանակ կրած հագուստը։ Առաջին կասկածը, որ ունեցավ հանդիսատեսը, դա այն էր, որ Սոնան հղի է, բայց երգչուհին հերքեց այդ փաստը, իսկ երկրորդը՝ ի զարմանս ինձ, այս հագուստը, ոչ թե խանութից գնված էր, այլ հատուկ կարված ու ավելին, ինքը դիզայներ ունի ու դիզայներն է դա գծագրել ու կարել։

Այ այս տղան հպարտանում է, որ նա դիզայներ է ու նույնիսկ քննադատում է մարդկանց, ովքեր չեն հավանել այս «վեհ» աշխատանքը ու չեն հասկացել հագուստի ողջ էությունը։
Հարգելի դիզայներ, ինչպես Դուք Ձեր հարցազրույցում եք նշում՝ Սոնան չի ծխում, բայց հիմա հարց է առաջանում. Դուք ի՞նչից եք ոգեշնչվել այս հագուստը կարելու համար ու որն է եղել ձեր գլխավոր մուսան։ Եթե գտնեք, ապա անմիջապես սպանեք այդ մուսային. դրա վերջը խայտառակությունն է։
Հեղինակ՝ ԿռիծԻկ /Boomnews.am/
Կարող եք դիտել նաև Սոնայի գեղեցիկ կատարումներից մեկը