Երևանում ոստիկանները հայտնաբերել են 28-ամյա «սեռական» մոլագարին, ով մեկ տարի իգական սեռի ներկայացուցիչների մոտ բացահայտ ցուցաբերել է անպարկեշտ պահվածք
LifestyleԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 2016 թվականի հոկտեմբերից մինչև այս տարվա նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում իգական սեռի ներկայացուցիչների մոտ բազմիցս բացահայտ ձեռնաշարժությամբ զբաղվելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: