Ճապոնիայում այնպիսի անբարո բարքեր են գործում, որոնք կապշեցնեն և կցնցեն ձեզ
LifestyleՃապոնիան հետաքրքիր երկիր է, որտեղ զարմանալի կերպով համատեղվում են հին սովորությունները և նանոտեխնոլոգիաները: Կան այնպիսի սովորություններ, որոնք հավասարազոր են օրենքին: Orer.am-ը կներկայացնի մի քանի շոկային փաստեր.

1. Ճապոնիայում չի կարելի վիրավորական խոսքեր ասել, ամենակոպիտ արտահայտությունը, որ իրեն թույլ կտա ասել ճապոնացին, դա կարող է լինել օրինակ՝ հիմար բառը:
2. Ելնելով վերը նշված փաստից, կարելի է կարծել, թե Ճապոնիայում բարոյական նորմերը շատ բարձր մակարդակի վրա են, սակայն զարմացնում է այն փաստը, որ անբարո բնույթի գրականությունը վաճառվում է ամեն քայլափոխի, նույնիսկ փոքր գրախանութներում այն կազմում է ամբողջ գրականության1/3 մասը:
3. Տղամարդկանց կողմից կատարվող ոտնձգությունները հանրային տրանսպորտում, չափազանց տարածված երևույթ է: Այդ իսկ պատճառով փոխադրամիջոցներում կանանց և աղջիկների համար առանձին խցիկներ են տրամադրվել:
4. Ճապոնիայում ուսումնական տարին սկսվում է ապրիլին: Տարվա բոլոր եղանակներին, նույնիսկ երբ բավականին ցուրտ է, աշակերտուհիները կրում են կարճ կիսաշրջազգեստներ և գոլֆեր: Հետաքրքիր է, որ կիսաշրջազգեստի երկարությունը կախված է տարիքից. բարձր դասարանում սովորող աղջիկների կիսաշրջազգեստները բավականին կարճ են:
5. Կարճ զգեստն ու կիսատաբատն այստեղ ընդունված են, սակայն կրծքի շրջանում զգեստի խորը բացվածքը արժանանում է խիստ քննադատության: