«Նռան հատիկ» սերիալի Նանեն իրականում Ալլայի դերակատարի աղջիկն է
LifestyleTert.am Life–ը գրում է.
«Նռան հատիկ» հեռուստասերիալում Ալլայի և Նանեի դերակատարները` Ռուզան Վիթ Մեսրոպյանը և Լիա Շուգարովան իրականում մայր ու դուստր են։ Tert.am Life–ի հետ զրույցում Ռուզանը պատմել է, թե ինչպես դուստրը հայտնվեց հեռուստասերիալում և ինչպես են անցում նկարահանումները նրա հետ։
8-ամյա Լիան առաջին անգամ է ներկայանում սերիալում և աշխատում, գրեթե, ամենօրյա ռեժիմով, սակայն նկարահանվելու փորձ ունեցել է` խաղացել է Էդգար Բաղդասարյանի «Երեք քույր» ֆիլմում։ Մայրը պատմեց, որ դստեր հայտնվելը «Նռան հատիկ» սերիալում պատահական է ստացվել։
«Երբ Դիանան ինձ հրավիրեց հանդիպման, բալիկիս հետ գնացի, որովհետև ամուսինս տանը չէր, մայրիկիս էլ հարմար չէր մնալ երեխայի մոտ։ Ես անգամ չգիտեի, որ այնտեղ երեխայի դեր կա։ Առաջին անգամ պետք է քննարկեինք ինձ առաջարկվող կերպարը։ Երբ Դիանան առաջին անգամ տեսավ երեխային, հարցրեց` հնարավո՞ր է աղջիկս ցանկանա նկարահանվել։ Ես աղջկաս հարցրեցի, քանի որ ինքը պիտի ասեր` համաձա՞յն է, թե՞ ոչ, ես իրավունք չունեմ իր փոխարեն որոշել։ Բնականաբար, իրեն հետաքրքիր էր, ես էլ համաձայնեցի։ Փորձեցին և տեսան` ինչ արագ ու ճկուն է իր մոտ ստացվում այդ ամենը, և նա ընտրվեց կերպարի համար»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ ինքն ու աղջիկը շատ են կապվել թիմի անդամներին։
Շարունակությունը՝ այստեղ: